ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուտափույթ ընտրությունները կարող են հանգեցնել նաև վատ հետևանքների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին մի շարք ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել, որ արտահերթ ընտրություններն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության անցկացնելը խնդրահարույց է: Իսկ արդեն երեկ վարչապետը հայտարարեց, որ ընտրությունները կլինեն հունիսի 20-ին։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։

—Տիկին Ալեքսանյան, ի՞նչ եք կարծում հնարավոր է այս ժամկետներում փոխել Ընտրական օրենսգիրքը, և արդյոք մտավախություն չունե՞ք, որ այսպես հապճեպ ընտրությունների անցկացվելը կարող է որակապես վատ խորհրդարան ձևավորել : 

— Եթե որոշումը կայացրել են, ապա պետք է հաշվի առնեն նաև ժամկետները և բոլոր հանգամանքները և պետք է իսկապես մտածեն իդեալական ընտրություններ անցկացնելու մասին։ Եթե պետք է իրենք այդպես շուտափույթ և հապճեպ անեն այդ ընտրությունները ապա դե կբերի շատ վատ և ծանր հետևանքների ինչը մեղմ ասած ցանկալի չի։ Քանի որ դեռ հստակ չկա նախագիծ թե ինչպես են աշխատելու և պետք է սպասենք, տեսնենք թե ինչպես են սկսում աշխատել, ըստ այդմ դատողություն կանենք։ Ես կարծում եմ, որ պետք է ամբողջությամբ լծվել արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար։

—Ամեն դեպքում, եթե գործող ռեյտինգային ընտրակարգով ենք գնում ընտրությունների, կարող ենք ակնկալել որակապես նորմալ ընտրություններ:

— Դե իհարկե ոչ, դրանք կունենան այն հետևանքները, որ տարիներ շարունակ մեր երկիրը տեսնում է և կունենան վատ հետևանքներ, այսինքն չի լինի այն ինչի մասին մենք մտածում ենք, և ցանկանում ենք, որ լինեն արդար և թափանցիկ ընտրություններ։ Պետք է ամեն ինչ արվի ըստ կարգի և ընդ որում ասեմ, որ այդ պահանջը պետք է դնեն քաղաքական բոլոր ուժերը ովքեր մասնակցելու են այդ ընտրություններին և բոլորը պետք է իրենց ջանքերը ներդնեն հենց այդպիսի ընտրություններ անցկացնելու համար։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular