ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրում ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծում ստանար արտահերթ ընտրություններով, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ. Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես և իմ համախոհ ընկերները վստահ ենք՝ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, բայց առանց Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

«Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են, բայց այդ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպվեն մոտակա մետ տարվա ընթացքում՝ առանց Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր ղեկավաման և մասնակցության»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նա Նիկոլ Փաշինյանին հորդորեց հետևել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորին:

«Նիկոլ Փաշինյանը և նրա համախոները չեն տիրապետում իրավիճակին և կազմակերպում են ընտրություններ, բայց ժողովուրդը, մեր հասարակության առողջ հատվածը այս ընտրությունները պետք է օգտագործի ի օգուտ մեզ և ժողովուրդը արտահերթ ընտրությունների ընթացքում պետք է մաքրի երկիրը Նիկոլից և նրա համախոհներից»,- նշեց նա:

«Ճշմարտություն սերունդների համար»  նախաձեռնության համակարգողը նաև մեկնաբանեց ընդդիմադիր ուժերի մասնակցությունն արտահերթ ընտրություններին:

«Շատ վիճելի է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, քանի որ վիճելի է կմասնակցեն, թե ոչ և առհասարակ կլինի՞ այդ արտահերթ ընտրությունները, քանի որ մենք արդեն համոզվել ենք՝ Նիկոլ Փաշինյան պաթալոգիկ ստախոս է»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նրա հավաստմամբ արտահերթ ընտրություների ավարտին Նիկոլ Փաշինյանը չի լինելու երկրի վարչապետ:

«Արտահերթ ընտրությունների ավարտին բոլոր նրանք, ովքեր աջակցել են Նիկոլ Փաշինյանին ամաչելու են, խորհրդարանում նրա աջակիցներից ոչ մեկ չի լինելու, քանի որ նրանք բոլորը լինելու են բանտախցերում: Մենք կունենանք նորմալ կառավարություն, առանց Նիկոլ Փաշինյանի»,- նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular