ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն ուժերը, որ խոսում են վարչական լծակ կիրառելուց, որոնք տարիներ շարունակ վարչական լծակ են օգտագործել՝ ավելի լավ է լռեն. Անի Սամսոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ ուզում են բեկումնային փոփոխություններ և դրա միակ տարբերակը արտահերթ ընտրություններն են։ ԼՀԿ-ն հասավ նրան, որ արտահերթ ընտրություններ կլինեն, կլինեն հունիսի 20-ին, մարդիկ հնարավորություն կունենան ընտրել այն ղեկավարին, որը այսուհետ պատասխանատվություն կկրի երկրի համար ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության խատգամավոր Անի Սամսոնյանը։

Անդրադառնալով իշխանության կողմից հնարավոր վարչական լծակների օգտագործման վերաբերյալ մտավախություններին՝ նա նշեց, որ իրենք նույնպես նման մտահոգություն տեսնում են։ «Բայց այդ պահին ով էլ լինի՝ իշխանության, բոլորն էլ հակված են լինելու վարչական ռեսուրս կիրառելու։ ԼՀԿ-ն կարող է և բաց ասում է, որ այո նման հնարավորություններ կան, բայց այն ուժերը, որ խոսում են վարչական լծակ կիրառելուց, որոնք տարիներ շարունակ վարչական լծակ են օգտագործել՝ ավելի լավ է լռեն։ Անկախությունից ի վեր միակ ընտրությունները, որից մարդիկ գոհ են մնացել՝ եղել է 2018 թ-ի ընտրությունները, ամեն դեպքում կարևորն այն է, որ արտահերթ ընտրությունները կարող են փոխել այս իրավիճակը և հանգուցալուծում են այն ներքաղաքական ճգնաժամը, որ առկա է»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular