ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ բանկային գաղտնիքի մասին ինֆորմացիան փորձել են հասցնել Ադրբեջանին կամ տնտեսական հակառակորդներիս. Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես զգում էի, տեղեկություններ էի ստանում, որ այդ գործն ուղղորդվում էր Փաշինյանի բանդայի կողմից. այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից իր և որդու գործն ուղղորդելու մասին հրապարակված տեսանյութին:

«Ակնայտ երևում էր, որ քաղաքական գործ է, ուղղորդվում է, բայց որ այդ աստիճանի անօրինականություն կլինի, Աննա Վարդապետյանը կփորձի անձամբ իր ձեռքով ուղղորդումներ կատարել՝ վերցնելով իր վրա և՛ քննիչի, և՛ դատավորի, և՛ դատախազի դերը և իրեն վերապահի դահիճի դեր կատարել, դա չէի սպասում»,-ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանը  դատախազությանը հորդորել է համապատասխան քայլեր ձեռնարկել, իրավապահ մարմիններին կոչ է արել քրեական գործեր հարուցել:

«Ես նաև ՌԴ քաղաքացի եմ, կդիմեմ ՌԴ մարմիններին և նրանք շատ արագ, Ռուսաստանի օրենքներով քրեական գործ կարուցեն ու կբացեն այդ մեյլերը և կանեն այն ամենը, ինչ ասել է Աննա Վարդապետյանը, իսկ դա բացելու դեպքում կտեսնեն, թե ինչքան պատվերներ է նա իջեցրել նաև այլ քաղաքական հետապնդվողների նկատմամբ , վստահ եմ, որ դրանք բազմաթիվ կլինեն»,-ասել է Հայրապետյանը:

Նա խորուրդ է տվել մեր երկրի ներքին «կեղտը» այլ երկրների ձեռքը չտալ, ու նշել է, որ եւս 5-6 օր կսպասի համապատասխան քայլերի: «Կանեն կանեն, եթե ոչ, թող չնեղանան, կտեսնեն ինչ կլինի»,-ասել է նա:

Անդրադառնալով Աննա Վարդապետյանի և Գագիկ Ջանգիրյանի հանդիպումների մասին տեղեկություններին՝ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ նրանք բազմաթիվ բաներ կարող էին քննարկել: «Ջհանգիրյանին խցկեցին ԲԴԽ, որ ազդեն այն դատավորների վրա, որոնք չեն ենթարկվում իրենց անօրինականություններին:

Ջհանգիրյանը նրանց կհրավիրի իր աշխատասենյակ ու  ճնշումներով կուղղորդի դատական գործերը»,-ասել է նա:

Խոսելով իր և որդու բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները վերցնելու մասին, Հայրապետյանը նշել է՝ եթե չասեն, թե իրենց բանկային գործեր ինչու են վերցրել, իրավունք կունենա մտածելու,  որ իր տվյալները տրամադրել են իր բիզնես հակառակորդներին:

«Օրինակ՝ Ջհանգիրյանի խնամուն՝ Խաչատուր Սուքիասյանին, գուցե նրա պատվերով են վերցրել իմ բանկային գաղտնիքները»,-ասել է նա:

Հայրապետյանը նաև չի բացառել, որ իր տվյալները տրամադրած լինեն Ադրբեջանին: Նա նշել է, որ ինքը բազմիցս Արցախին տարբեր նվիրատվություններ է արել՝ այդ թվում Արցախի բանակին զենք ու զինամթերք են նվիրել, գուցե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ մասին ասել է Փաշինյանին և փորձել են իր բանկային գաղտնիքը հանձնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular