ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի Երևանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
topcor.ru-ն գրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական բախման ընթացքում Ադրբեջանը Հայաստանից նվաճել է այդ հանրապետության շուրջ յոթ շրջան, նոր հակամարտություն կարող է բռնկվել Բաքվի և Երևանի միջև: Ըստ Infobrics.org տեղեկատվական պորտալի փորձագետների` ադրբեջանցիները կարող են փորձել գրավել Հայաստանի Սյունիքի մարզը (Ադրբեջանում կոչում են Զանգեզուր), որը հնարավորություն կտա վերամիավորվել Նախիջևանի էքսկլավը: Զանգեզուրի նկատմամբ վերահսկողությունը կարող է նշանակել նաև Թուրքիայի մուտքը Կասպից ծովի ավազանի նավթահանքեր, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներ: Թուրքիայի և Ադրբեջանի ազգայնականները կոչ են անում բռնազավթել Սյունիքի մարզը և վերացնել Ադրբեջանի ու Նախիջևանի հիմնական տարածքների բաժանումը:
 
Կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական բախման Սյունիքը Հայաստանից պոկելու համար։ Օրինակ` մեկ շաբաթ առաջ տնտեսական խնդիրներին նվիրված համաժողովում, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը նշել է, որ նոր տրանսպորտային միջանցք կստեղծվի Զանգեզուրի հատվածով, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Ալիևը նաև մատնանշել է Հայաստանի փորձերը ուղղված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը կանխելուն: Այդ ամենը խոսում է նման միջանցք ստեղծելու համար զինված ուժ կիրառելու Բաքվի պատրաստակամության մասին: Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Ղարաբաղի տարածքում հատուկ գործողություն նախապատրաստելու մասին:
 
Թուրքիայի հետախուզական Boeing 737AEW & C ինքնաթիռի Հայաստանի սահմանի երկնքում առկայությունը, որը եղել է նաև 2020 թվականի պատերազմի առաջին օրերին, խոսում է հակամարտության հնարավոր հերթական սրման մասին: Տեղեկություններ կան նաև Ադրբեջանում զինված ուժեր պահեստազորայինների զորակոչի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի սահմանների մոտ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մարտական ​​զորավարժությունների մասին:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular