ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրական օրենսգիրքը մինչև ընտրություններ պետք է բարելավվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները կլինեն հունիսի 20-ին, սակայն մինչ այս մի շարք ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել, որ արտահերթ ընտրություններն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության անցկացնելը խնդրահարույց է։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ։

- Պարոն Կիրակոսյան, ձեր կարծիքով այս սեղմ ժամկետներում հնարավո՞ր է փոփոխել ընտրական օրենսգիրքը։

— Իրականում ժամանակը կարճ չի, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքները նոր չեն իրականացվում և վաղուց են աշխատում այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ հնարավոր է, որովհետև այն խնդիրները, որոնք մատնանշվում են բոլորի կողմից, խոսքը հիմնականում այդ ռեյտինգային կարգի մասին է և այդ խնդիրները նոր չեն առաջացել և այնպես չի, որ զրոյից են սկսելու աշխատել։ Եթե խնդիրը դրվում է, որ պետք է ամբողջությամբ նոր օրենսգիրք լինի այդ դեպքում գուցե ժամանակը չհերիքի, բայց ես կարծում եմ, որ եթե կենտրոնանան հիմնական մարտահրավերների վրա ապա հնարավոր է ընդունել։

- Եթե գործող ռեյտինգային ընտրակարգով ենք գնում ընտրությունների, ապա մենք կարող ենք հույս ունենալ, որ կլինեն որակապես նորմալ ընտրություններ:

— Ընդհանրապես այս պայմաններում, որում հիմա հայտնվել է Հայաստանը՝ այս կառավարման համակարգով, կառավարողներով և ընդդիմության վիճակով, սպասել, որ մենք որակապես շատ լավ ընտրություններ կունենանք, դժվար է։ Բայց այս ընտրությունները այսօր անհրաժեշտ են և հին օրենսգրքով, նոր օրենսգրքով, դժվարություններով, բարդություններով անկախ բոլոր հանգամանքներից մենք պետք է այս փուլը անցնենք և այլընտրանք չկա։ Պայմանավորվել, որ առանց ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընտրությունների գնալը սխալ կլինի, հակառակը պետք է ամեն ինչ անեն, որ ընտրական օրենսգիրքը մինչև ընտրություններ հնարավորին չափ բարելավվի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular