ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իր ո՞ր խոստումների մասին է «մոռացել» Արագածոտնի ՔՊ-ական մարզպետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը արտացոլում է այս իշխանությունների հավաքական կերպարը՝ չունենալով նախկինում քաղաքական և ոչ մի հետագիծ` նա միանգամից հայտնվել է նման բարձր պաշտոնի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հետևանքները, սակայն, առավելապես Գևորգյանի ենթակաների և մարզի բնակիչների համար են, ովքեր հասցրել են խերվել անփորձ և ամբիցիոզ մարզպետի աշխատելաոճից: Ահա մամուլում առկա կարծիքներից մեկը մարզպետի մասին, որը հնչեցրել է մարզի համայնքապետերից մեկը՝ «Սաղիս ձեռք է առնում, կանչում է կաբինետ, հաթաթաներ տալիս, մատ է թափ տալիս վրեքներս: Թե տեսեք հա հանկարծ չշշկռվեք, թե չէ վերջներդ դատարանի առաջ կանգնելն է լինելու: Ոչ մեծ գիտի, ոչ փոքր: Բոլորս ահաբեկում է, վախեցնում է, ասում է` անձամբ պարոն Փաշինյանի հետ է մտերիմ, ու որ իր մի զանգը հերիք է, որ սաղ գյուղին ոտքի կանգնեցնի մեր դեմ»:

 Իսկ ինչո՞ւմ հաջողեց ՔՊ-ական մարզպետը: Նրանում, որ գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րին զր­կեց քաղ­ծա­ռա­յող­ների սահ­ման­ված լիա­զո­րու­թյուն­նե­րից, բա­ցի հա­վա­քա­րար­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րից՝ մարզ­պե­տա­րա­նի մնա­ցած պաշ­տոն­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը վերց­րեց իր վրա: Նշենք, որ նրա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյու­նը երևում է միայն ֆեյս­բուք սո­ցիա­լա­կան ցան­ցում՝ գնա­ցի, մաս­նակ­ցե­ցի, ե­լույթ ու­նե­ցա: Շա­բա­թա­կան մեկ ան­գամ կազ­մա­կերպ­վող ըն­դու­նե­լու­թյուն­նե­րը բնակ­չու­թյան հետ կա­րող են չկա­յա­նալ մի քա­նի շա­բաթ. դա հայտ­նի է նաև նրա ֆեյս­բու­քյան է­ջից: Հան­դիպ­ման ե­կող մարդ­կանց գե­րակ­շիռ մասն էլ դի­մում է լոկ դրա­մա­կան օգ­նու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով:

Այս ա­մե­նով հան­դերձ, տա­ռա­ցիո­րեն ոչինչ չանելով՝ իր մարզպետական լիազորությունները իրականացնելու ուղղությամբ` նա հպարտանում է երևաակայական հաջողություններով և ձեռքբերումներով: Օրինակ՝ աշխատատեղերի բացումից, մարզի տնտեսական զարգացումից: Իսկ մար­զում բազ­մա­թիվ ու բազ­մա­պի­սի խն­դիր­ներ կան, ո­րոն­ցից ցան­կա­ցա­ծին ձեռք մեկ­նե­լով ա­վե­լի է դրանք խճ­ճում: Ահա­վա­սիկ, Ա­պա­րա­նի տա­րա­ծաշր­ջա­նի Ա­րա­գած հա­մայն­քում կա­ռուց­ված ՀԷԿ-ե­րը: Նա­խընտ­րա­կան շր­ջա­նում ա­րա­գած­ցի­նե­րին և հա­րա­կից մի քա­նի հա­մայն­քի ընտ­րող­նե­րին ձայ­նե­րի դի­մաց մարզպետը խոստացել էր փա­կել ՀԷԿ-ե­րը, սակայն ընտրություններից հետո ինչպես և ակնկալվում էր տրված խոստումները գրվեցին սառույցին՝ ՀԷԿ-երն էլ իրենց տեղում են:

Նորություն չկա նաև մեծ ճոխությամբ մարզում կազմակերպած ներդրումային ֆորումից՝ «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի, կամ ներդրումներ չեն եղել իսկ դա նշանակում է, որ մարզպետը պոտենցիալ ներդրողներին շահագրգռող ներդրումային առաջարկներ չի ներկայացրել, կամ եղել են, սակայն մարզի բնակչությունը այդ մասին ոչ տեղեկացվել է, ոչ էլ ներդրումների արդյունքները զգացել է իր առօրյա կյանքի որակի փոփոխության վրա...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular