ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիք ծախողից բարոյականությունն ակնկալելը զուր ճիգ է. Լիլիթ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Հայրենիք ծախողից բարոյականությունն ակնկալելը զուր ճիգ է։
Այս նկարն ինձ պատմությունից հայտնի մի ֆենոմեն հիշեցրեց․ երբ պարտվածը, դավաճան ճիվաղը կորցնում է իր զինանոցի բոլոր ռեսուրսները, այդ թվում պարտությունն ընդունելու տղամարդկային որակները, առաջին գիծ է հանում սեփական կանանց ու երեխաներին, որպեսզի շարժի դիմացինի գութը կամ պարզապես կրակի բերան տալով մոր ու մանկան՝ փրկի սեփական կաշին։
Հիշու՞մ եք․ Մըսրա Մելիքի մորն էր Դավթի առաջ ուղարկում, Արշակ Արքան Շապուհի գերեվարված կանանոցի վրա ձեռք չբարձրացրեց․․․
Հազարավոր երիտասարդների արյունը, խեղված ճակատագրերը․ որդեկորույս մայրերի ցավը խղճին՝ այս ճիվաղը դեռ բարոյականություն ունի թաքնվելու ու կանգնելու այս երեխաների ու կանանց առջև, ու դեռ խոսելու արյունից․․․
Այ սա է ողբերգությունը, ազգային պետություն ու արժանապատվություն չունենալու ողբերգությունը»։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular