ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ տեսա ինչպես են ուրախանում բոլորը, ուրախությունս տասնապատկվեց. Վազգեն Թևանյան

ՍՊՈՐՏ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը, ով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին, մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայույթյան հետ զրույցում խոսել է իր հաղթանակի մասին:

«Երեկ գոտեմարտից հետո տեսա՝ թե ինչ մեծ ուրախությամբ են իմ հաղթանակը տոնում հարազատներս, և ընդհանրապես բոլորը, իմ ուրախությունն էլ տասնապատկվեց։ Այն, որ մասնագետները ինձ Օլիմպիական խաղերում հաղթելու ֆավորիտ են տեսնում, իմ մեջ լարվածություն չի առաջացնում։

Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի վստահ եմ դառնում։

Ավեի բարդ էր կիսաեզրափակիչը, քանի որ որոշվում էր ուղեգրի հարցը, այդ իսկ պատճառով մի փոքր լարված անցավ։

Եզրափակչի նախորդ օրը կար մի քիչ լարվածություն։ Սակայն կարողացա տրամադրվել նրա դեմ, որպես սովորական մրցակցի, ոչ որպես ադրբեջանցու, ու ստացվեց ավելի լավ գոտեմարտել։

Ալիևի հետ գոտեմարտի ժամանակ շատ պատահական հարվածեցի դեմքին, ինքն էլ իրեն վատ զգաց ու տեսաք, թե ինչպես արձագանքեց»,- ասել է հայ ըմբիշը։

Խոսելով իր հանգստության մասին՝ Թևանյանը նշել է, որ ինքը առօրյայում էլ է հանգիստ, իսկ սպորտում այդ հանգստությունն առավել քան անհրաժեշտ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular