ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարրի Փոթերին մարմնավորած Դենիել Ռեդքլիֆը Paramount Pictures-ի նոր ֆիլմում չարագործի կերպարով կներկայանա

ՄՇԱԿՈՒՅԹ

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը կնկարահանվի «Կորած քաղաք Դ» (Lost City Of D) մարտաֆիզիկական-արկածային կատակերգական մարտաֆիլմում, հայտնում է Deadline-ը:

Ռեդքլիֆը, որն առավելապես հայտնի է Հարի Փոթերի դերով, միացել է Paramount Pictures  ընկերության դերասանական կազմին:

Նշենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Սանդրա Բալոքը և Չենինգ Թաթումը ևս կնկարահանվեն այս ֆիլմում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռեդքլիֆը կմարմնավորի չարագործի, որը կփորձի առևանգել գլխավոր հերոսներին:

Ֆիլմի ռեժիսորներն են Ադամ և Աարոն Նիերը: Բացի այդ, նոր նախագծի վրա աշխատում են Դանա Ֆոքսը, Սեթ Գորդոնը և Լիզա Չասինը: Նկարահանումների մեկնարկի նախնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular