ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք բոլորս ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ պատասխան ենք տալու մեր արարքների համար. եթե մարդկանց առաջ չէ, Արարչի առաջ՝ հաստատ. Արթուր Սաֆարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Սաֆարյանը գրում է. 
 
Դիմում եմ FB-ում ինձ ընկեր բոլոր ՔՊ-ականներին, ձեր քայլականներին, նրանց հարակից ու համակիր, համաձայն ու հարազատ, մերձավոր ու մերձապաշտ բոլոր տղամարդկանց, կանանց ու աղջիկներին: Ձեզնից ոմանք ԱԺ-ում ու կառավարությունում հիմա իշխանավորներ են, քաղաքական գործիչներ: Մնացածն էլ՝ որտեղ ասես, երգարվեստ, մեդիա, ,,գիտություն,, և այլն...
 
Դիմում եմ անկեղծ, ամենայն հարգանքով՝ ձեր անձի (միայն) հանդեպ: Անկախ այն հանգամանքից, թե տարիներ առաջ ով եմ եղել ես ձեզ համար, մտերիմ եմ եղել ձեզ հետ, թե ոչ, ինչ ենք արել, կամ չենք հասցրել անել միասին...
 
Խնդրում եմ, հեռացրեք ինձ ձեր ընկերների ցանկից. պարզապես ջնջեք:
Չեմ ուզում երկար-բարակ բացատրել, թե ինչու, պատճառաբանել, քննարկել կամ վերլուծել. էսքան կարողացա հանդուրժել ձեզ, էսքան հերիքեց համբերությունս: Վաղուց դուք, պարզապես, տհաճ եք, անտանելի՝ իմ կյանքի, արժեքների ու համոզմունքների համար, վշտիս ու վերապրածիս հետ անհամատեղելի: Ոչ միայն նրա համար , որ պատերազմի օրերին հազարավոր նորմալ հայ մարդկանց պես իրական սահմանում չէիք՝ մեկին կտեսնեինք, մեկը կվիրավորվեր, էլ չեմ ասում, որ... մի խոսքով: Ոչ միայն նրա համար, որ ատում եք Արցախն ու արցախցուն, նրա համար, որ Շուշին էն գլխից ձեզ համար Շուշա էր, նրա համար, որ չեք տեսնում ձեր աղաղակող թուրքամետությունն ու մոլորված թուլությունը: Էլ չեմ ասում մտածողության պրիմիտիվիզմը՝ ,,բա Քոչարյանի ու Սերժի վախտ լավ է՞ր...,,
 
Ուղղակի զզվելի ա, ավելի դիպուկ բառ էս պահին չեմ զգում:
Ձեզ վիրավորելու ցանկություն չունեմ: Անընդհատ դուք եք խոսում իրավունքներից. ես էլ որոշ իրավունքներ ունեմ ու այլևս չեմ ուզում ամեն օր, ամեն ժամ FB-իս պատին տեսնել հայրենակործան ձեր հոգիներից բխած դարակազմիկ մտքերը:
Կարճ էի ուզում գրել, չստացվեց:
 
Հուսով եմ, հասկանալի արտահայտվեցի: Անընդհատ կրկնելու կարիք չկա, չէ՞...
Նաև հուսով եմ, որ չեք արձագանքի. որևէ ֆորմատում ձեզ հետ շփվելու ցանկություն չունեմ:
 
Մենք բոլորս ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ պատասխան ենք տալու մեր արարքների համար: Եթե մարդկանց առաջ չէ, Արարչի առաջ՝ հաստատ...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular