ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ամենօրյա ռեժիմով «տեռորի է ենթարկում» Պաշտպանության նախարարին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1or.am-ի տեղեկություններով վերջին շրջանում Նիկոլ փաշինյանի մոտ խուճապային հոգեվիճակ է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում զինված ուժերի զինծառայողների քվեարկության հարցի հետ կապված: Խնդիրն այն է, որ Փաշինյանը գրեթե համոզված է, որ բանակն իր օգտին չի քվեարկելու: Նա առերևույթ ցույց է տալիս, որ բանակն իր վերահսկողության տակ է, բայց ներքուստ հասկանում է, որ բարձրագույն հրամանատարական կազմը, մեղմ ասած, չի ընդունում իրեն՝ հնարավոր բոլոր հետևանքներով:

Նա նաև տեղյակ է, որ գեներալիտետը մասնավոր զրույցներում նշում է, որ իրենց պատվի հարցն է գոնե բանակի մասով ընտրություններում Նիկոլ Փաշինյանի պարտությունը: Այս կոնտեքստում Փաշինյանն ամենօրյա ռեժիմով «տեռորի է ենթարկում» Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին իրավիճակը շտկելու համար, բայց ապարդյուն: Նիկոլ Փաշինյանը զուգահեռ իրականացնում է նաև «մայկա-տռուսիկ և կլուբնիկ» օպերացիան, զինծառայողների աշխատավարձերի բարձրացման, սոցիալական լրացուցիչ երաշխիքներ տալու խոստումներ է շռայլում:

Նա նորից սկսել է հրապարակային խոսել այս թեմաների մասին, սակայն ակնհայտ է, որ դա ոչ ոքի այլևս չի հետաքրքրում, ավելին՝ պատերազմում պարտության և խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո զավեշտալի է հնչում: Բոլոր ծնողները, ովքեր բանակում զինվորներ ունեն, ինչպես 2 կամ 3 տարի առաջ, այսօր էլ իրենց երեխաներին ուղարկում են անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, այդ թվում՝ մայկա-տռուսիկ: Իսկ կլուբնիկի մասին խոսելն անգամ ամոթ է:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular