«Ճանապարհներ դեպի ազատություն»․ Ռիդլի Սքոթը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին 10 մասից բաղկացած սերիալ կստեղծի
ՄՇԱԿՈՒՅԹԲրիտանացի հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթը նոր նախագծի շրջանակում կհամագործակցի հայտնի սցենարիստ Սթիվեն Նայթի հետ․ նրանք նախատեսում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող տասը մասից բաղկացած սերիալ ստեղծել։
Ինչպես հաղորդում է Deadline, «Ճանապարհներ դեպի ազատություն» (Roads to Freedom) սերիալի սցենարի հիմքում ընկած կլինեն բրիտանացի պատմաբան Էնթոնի Բիվորի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող գրքերը: Բիվորը ոչ միանշանակ հեղինակություն է վայելում Ռուսաստանում. շատերը նրան մեղադրում են ԽՍՀՄ-ի նկատմամբ կողմնակալության և Կարմիր բանակի մասին կարծրատիպեր տարածելու համար։
Սցենարի ստեղծման հարցում Նայթը կհամագործակցի Բիվորի հետ։
Սերիալի նախագիծը դեռևս չի ստացել հեռուստաընկերությունների կամ սթրիմինգային ծառայությունների պաշտոնական աջակցությունը: Հայտնի չէ ոչ միայն հնարավոր պրեմիերայի ամսաթիվը, այլև նկարահանումների մեկնարկի ամսաթիվը։ Հայտնի չէ նաև սերիալի դերասանական կազմը։