ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոնարհ հարսիկի դեմքով այս «գեներալն» ուղիղ պատասխանատվություն է կրում ՀՀ ԶՈՒ կազմաքանդման համար. Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոնարհ հարսիկի դեմքով այս «գեներալը», ով ուղիղ պատասխանատվություն է կրում ՀՀ Զինված ուժերի կազմաքանդման և մարտունակության թուլացման համար, ադրբեջանական հատուկ օպերացիայի շրջանակներում իրեն հռչակել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե հիշում եք, Ալիևը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հայաստանին բանակ պետք չէ և տարակուսանք հայտնեց Ռուսաստանի դեսպանի` Հայակական բանակը արդիականացնելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարության վերաբերյալ։

Հայկական բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարության կատարումը վստահված է Արտակ Դավթյանին, ում Փաշինյանն արդեն` օրենքի կոպիտ խախտումով, հռչակել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, ով արդեն ձեռնամուխ է եղել այդ առաքելությանը։

Ադրբեջանական գործակալներին և առանձնահատուկ հիմարներին ի գիտություն. Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, իսկ դրա դեմ ցանկացած գործողություն կորակվի որպես հանցագործություն։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular