ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարմազանովը արտահերթ ընտրությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոչ եմ անում քաղաքական ուժերին շարունակել պահանջել Փաշինյանի հրաժարականը, այս օրակարգը չպետք է փոխվի: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական ​​կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ հենց Փաշինյանն է սանձազերծել պատերազմն իր անպատասխանատու հայտարարություններով, իսկ նրանք, ովքեր ասում են, որ մեղավոր է եւ՛ ներկա, եւ՛ նախկին իշխանությունը, ջուր են լցնում Փաշինյանի ջրաղացին: «Ինչպե՞ս է անցկացվելու նախընտրական արշավը: Դիպուկահարների թիրախի տա՞կ, որպեսզի եթե ինչ-որ մեկը պահանջի նրա հրաժարականը, դիպուկահարը կրակի՞ այդ մարդուն»,-հարց ուղղեց նա:

Շարմազանովի գնահատմամբ՝ Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ամեն ինչ պետք է տեղի ունենա օրենքի շրջանակում: «Մենք դեմ ենք անօրինական գործողություններին: Մեր օրակարգն ակնհայտ է, այն է՝ Նիկոլի հրաժարականը, եւ մենք կպայքարենք մինչեւ վերջ, նույնիսկ եթե մենակ մնանք: Փաշինյանը մեզ կենդանի է պետք, որպեսզի պատմի՝ ինչպես եւ ինչու արեց այս ամենը: Բայց եթե ընտրություններն անցկացվեն մեզնից անկախ, ապա մենք քննարկում կանցկացնենք»,-նշեց նա:

ՀՀԿ մամուլի խոսնակը համոզմունք հայտնեց, որ ընտրությունները կեղծվելու են Փաշինյանի օրոք: «Սա փորձ կլինի հասարակությունը տանել քաղաքացիական բախումների: Սա թուրքական պատվեր է: Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ դրան չհամաձայնվի եւ քննադատվեց: Փաշինյանը տրոյական ձի է հայկական պետականության համար»,-շեշտեց Շարմազանովը: Նա չբացառեց, որ Հայրենիքի փրկության շարժումը կրկին հանդիպումներ կանցկացնի մարզերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular