ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆռռացի, հարցրի՝ բա խի՞ ես խաբում, ձեն չհանեց, ըշտը 2 հատ խփել եմ. Կայարանում սպանության մանրամասները

ՎԻԴԵՈ

Երեւանի Կայարանի հրապարակում, նոյեմբերի 10-ին պարեկային կարգը պահպանող ոստիկաններից մեկին էր մոտեցել մի տղամարդ եւ հայտնել, որ երկաթգծերի մոտ գտնվող վագոն տնակում անշարժ տղամարդ կա:

Տարածքի անօթեւանների համար գիշերելու վայր հանդիսացող վագոն տնակում ոստիկանները հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի. նրա ձախ այտին ու շրթունքին վերքեր կային, դեմքի ձախ կեսն էլ ամբողջովին արյան մեջ էր:

Իրավապահները պարզել են տղամարդու ինքնությունը՝ նա Էրեբունի վարչական շրջանի Սողոմոն Տարոնցու 12 շենքում հաշվառված 56-ամյա Գագիկ Ներսիսյանն է: Նա այդ հասցեում չի ապրել, մշտական բնակության վայր էլ չի ունեցել:

Դիակի հայտնաբերումից երկու օր առաջ այդ վագոնում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել: Գագիկ Ներսիսյանը մահացել էր գլխուղեղի վնասվածքից:

Նախնական տեղեկություններով պարզվել է, որ սպանված Գագիկ Ներսիսյանը դիմել է իր ծանոթ ոմն Արայի եւ հայտնել, որ վագոնում գիշերելու համար այսինչ մարդն իրենց փող է ուզում: Ոմն Արան էլ եկել ու ծեծել է գիշերելու համար Գագիկից փող պահանջած տղամարդուն, հետո պարզել է, որ ներսիսյանը ստել է:

«Ֆռռացի, հարցրի՝ բա խի՞ ես խաբում: Ձեն չհանեց, ըշտը 2 հատ խփել եմ, հետո ինքն է սկսել խփել ու սկսել եմ խփել գրպանի դանակով: Խփել եմ դեմքին ու աչքին: Ես կուրսի չեմ եղել, որ մեռել ա»,-ոստիկանությունում պատմել է 37-ամյա Արա Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular