ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են իշխանական շրջանակներից իրենց օրենքից վեր դասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանություններն այսօր որոշել էին օրենքի և իրավունքի ուժի անտեսման հերթական մաստեր-կլասսը ցույց տալ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտարարել էր, որ իրավունքի ուժով Արտակ Դավթյանը ստանձնում է ԳՇ պետի պաշտոնը. ստացվում է, որ Փաշինյանը պարզապես աչք է փակում վարչական դատարանի կայացրած վճռի վրա ցույց տալով, որ ինքը և իր կողմից թելադրված իրավունքի ուժը ավելի զորեղ են:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ական պաշտոնյաները իրենց օրենքից վեր են դասում: Օրինակ` ամիսներ առաջ վերաքննիչ քաղաքացիական դատարանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից: Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր վճիռը, այնուհետև ուղիղ եթերով հայտարարել, որ հանրությունը շարունակում է չվստահել Հայաստանի դատական համակարգին, դրանից հետո էլ ապաակտիվացրել էր ֆեյսբուքյան էջը՝ անտեսելով դատարանի վճիռը:

Պաշտպանության նախարարությունը չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Դատարանը պարտավորեցրել էր պաշտպանության նախարարությանը տրամադրել Ցոլակ Խաչատրյանին 288,6 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում: Ց. Խաչատրյանը 1995 թվականից մինչեւ 2014 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014 թվականին նա ազատվել էր ծառայությունից, սակայն նրան այդ պահին չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական հատուցում չի վճարվել: Հայցվորը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով վճարել վերջնահաշվարկը եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժերը:

Ստեփանավանի թիվ 3 դպրոցի նախկին տնօրեն Նառա Մկրտչյանը շուրջ մեկ տարվա պայքարից հետո շահել էր դատը՝ անվավեր էր ճանաչվել մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծարելու որոշումը: Ավելին` մարզպետարանից հօգուտ Ն․ Մկրտչյանի կբռնագանձվի հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի աշխատավարձը: Նա 2013-ից եղել էր դպրոցի տնօրեն, 2019-ի մայիսին մարզպետի հրամանով ազատվել է:

Նիկոլ Փաշինյանին դատարանը պարտավորեցրել էր ներողություն խնդրել Գագիկ Խաչատրյանի ընտանիքից, ինչը, սակայն, չի արվել:

ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա.Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը: Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular