ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային արժութային հիմնադրամն ու համաշխարհային բանկը Բայդենի հորդորով չեն վարկավորում Թուրքիային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան ու Ադրբեջանը պարբերաբար հակահայկական հայտարարություններով են հանդես գալիս։ Հայտարարվում է, որ Հայաստանին կստիպեն Սյունիքով միջանցք բացել իրենց ցամաքային կապի համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կան հայտարարություններ, որ դա միջանցք է, բայց ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, որ որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

—Պարոն Չաքրյան, ի՞նչ զարգացումներ են այս փուլում տեղի ունենում, հայտարարությունները կարո՞ղ վերածվել ագրեսիվ գործողությունների։

— Չեմ կարծում, որ ագրեսիվ գործողություններ լինեն, հատկապես այն դեպքում, երբ այդ գործողությունները պետք է համաձայնեցվեն Պուտինի հետ։ Իսկ վերջին շրջանում ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որտեղ նա Պուտինին անվանել էր մարդասպան, ասել էր, որ ինքը իր խոսքի տերն է, չի զղջում իր ոչ մի հայտարարության համար, ունի փաստեր և շարունակելու է պայքարը թշնամի Ռուսաստանի դեմ։ Վերջում էլ ավելացրել էր, որ դուք շուտով կտեսնեք արդյունքը։ Ինչը նշանակում է, որ կողմնակի ճնշում է բանացնում Թուրքիայի վրա։

—  Սյունիքի տարածքները խլելու միտում նկատվո՞ւմ է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։

— Այդ միտումը իրենց վաղեմի երազանքն է, դեռ նախորդ դարի 1918-1920-ական թվանակկերից նրանք այդ միտումը ունեցել են, հատկապես Թուրքիան, որ ցանկանում էր Նախիջևանը Մեղրիի տարածքով ցամաքային հաղորդակցություն ունենա։ Դա կապված է նաև պանթուրքիստական ծրագրերի հետ այն առումով, որ Միջին Ասիան, եթե անգամ չմիավորի, ապա այն վերցնի Թուրքիայի ազդեցության տակ և դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանում դիրքեր ամրապնդել և օգտագործելով Ադրբեջանը` ներթափանցել Միջին Ասիա։ Բնականաբար, հիմա իրենց պանթուրքիստական ծրագրերն իրականացնել չեն կարող և հիմա այդ միջանցքը իրենց հարկավոր է, որ ստեղծեն թուրքալեզու ժողովուրդների համագործակցության նման մի բան։ Այդ առումով չեն հրաժարվել, բայց իրականում իրատեսական էլ չի, քանի որ Միջին Ասիայի երկրները չեն ենթարկվի ոչ Ղազախստանը, ոչ Ուզբեկստանը, ոչ Թուրքմենստանը ֆինանսական և տնտեսական առումով էլ ավելի զարգացած պետություններ են, քան Թուրքիան և բնականաբար չեն էլ ենթարկվի Թուրքիային։ Թուրքիայի արտաքին պարտքը 460 միլիարդից ավելի է, և միջազգային արժութային հիմնադրամն ու համաշխարհային բանկը չեն վարկավորում Թուրքիային` անգամ շատ բարձր տոկոսով, քանի որ Բայդենը հայտարարել էր, որ պետք չէ ֆինանսավորել Թուրքիային և այդ երկու ֆինանսական կառույցները կարծում եմ կենթարկվեն ԱՄՆ նախագահին, քանի որ երկուսն էլ կախված են ԱՄՆ-ից։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular