ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակը ոչնչացնելու ամենակարճ ձևը հենց անկարգապահ և թույլ հրամանատար նշանակելն է․ Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բանակը պետք է լինի ամենակարգապահ կառույցը: Բանակում նույնիսկ ամենափոքր անկարգապահությունը թուլացնում է նրա մարտունակությունը:

Հայտնի կանոնը, որ բանակի կարգապահությունը սկսվում է շարահրապարակից՝ մեծ խորհուրդ ունի:

Հիմա հասկանանք, թե թուրքական իշխանության հայկական պարագլուխն ում է «իրավունքի ուժով» նշանակել ամենակրգապահ լինելու պարտականություն ունեցող Զինված ուժերի ղեկավար:

Արտակ Դավթյան: Այս մարդը կորոնավիրուսի ամենածանր օրերին, երբ մեծ թվով մարդիկ էին մահանում այդ վիրուսից, լինելով ԶՈւ գլխավոր շտաբի պետ դրսևորում է ամենաանկարգապահ վարքագիծը և հարսանեկան մեծ միջոցառում անցկացնում: Այսօր իմացանք, որ թուրքի ներկայացուցիչը հենց այդ պատճառով է նրան ազատել պաշտոնից: Իհարկե չէր ազատի, եթե հանրային հնչեղություն չստանար այդ առերևույթ մարդասպանությունը փորձը, որ թույլ էր տվել Արտակ Դավթյանը:

Բանակը ոչնչացնելու ամենակարճ ձևը հենց անկարգապահ և թույլ հրամանատար նշանակելն է»:

 

 

 

 

 

 
 
 
 
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular