ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ նախարարությունում սկանդալ է հասունանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am կայքի տեղեկություններով` նոր սկանդալ է հասունանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Խնդիրն այն է, որ վերջերս նախարարությունում պարգևավճարներ են տվել, բայց հետաքրքիրն այն է, որ դրանք ստացել են ոչ բոլոր աշխատակիցները։ Իշխանությունները որոշել են պարգևավճար տալ միայն իրենց թիմակիցներին, որոնք նաև առաջիկա ընտրություններում պետք է ձայներ ապահովեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իսկ այն աշխատակիցները, որոնք լոյալ են, կամ ընդդիմադիր հայացքներ ունեն, նրանց պարգևավճար չեն տվել։ Այսինքն հիմա պետական միջոցները ծառայում են որպես յուրատեսալ ընտրակաշառք։

Ի դեպ, ԿԳՄՍՆ նախարարությունը ինչպես նախկինում, հիմա նույնպես դե ֆակտո ղեկավարում է նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։ Նիկոլ Փաշինյանի՝ նախարարություն վերջին անցից հետո, Արայիկ Հարությունյանը նույնիսկ խորհրդակցություն է անցկացրել է, ինչն աննախադեպ երևույթ է։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular