ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. նա երդմամբ ստանձնեց մանդատը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր մեկնարկած հերթական քառօրյայի ժամանակ հայտնեց` Վահագն Թևոսյանին կփոխարինի Էմմա Պալյանը։

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Մանդատը տրվում է «Իմ քայլից» Էմմա Պալյանին»,–ասաց Միրզոյանը։

Պալյանը երդվեց` ստանձնելով ԱԺ պատգամավորի մանդատը։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նա նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

Էմմա Պալյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 26-ին Գյումրիում: 1997թթ-ից մինչև 2007 թվականը սովորել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում: Այնուհետև սովորել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

2010-2012 թվականներին աշխատել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունում որպես լրագրող: 2013-2018թթ-ին աշխատել է araratnews.am լրատվական կայքում: Ամուսնացած է, ունի 2 աղջիկ: 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular