ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն մերժեց զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մասին նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:

 «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ զինծառայողների չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում:

«Մենք նախաձեռնություն բերեցինք և սահմանեցինք, որ այս դրույթը փոխվի և այն ընդհանուր կարգավորումը լինի, որը կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում: Բացառություն էր միայն զինվորական ծառայությունը: Եվ այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որ թույլ տանք այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները»,-ասաց նա:

Նշենք, որ գլխադասայաին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին և ԼՀԿ-ին առաջարկվել է հետաձգել նախագծի քննարկումը մեկ ամսով, որպեսզի կառավարությունը ներկայացնի իր դիտարկումները, սակայն խմբակցությունը չէր համաձայնել:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ևս ընդունեց, որ խնդիրը պետք է լուծվի, սակայն քննարկվող նախագծով հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե ինչ ծավալի գումարների մասին է խոսքը, որը պետք է փոխհատուցվի այն զինծառայողներին, որոնք տարիներ շարունակ չեն օգտվել իրենց արձակուրդից: Քվեարկությամբ նախագիծը ստացավ 32 կողմ, 51 դեմ, 9 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով օրակարգ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում հայտնեց, որ թեև իրենց նախագիծը մերժվեց, սակայն իշխանություններն այդ նախագիծը կընդունեն, եթե իրենք նախաձեռնեն: Նա հիշեցրեց, որ այսպիսի դեպքեր եղել են:

«Բա ապրեք, բա շնորհակալ ենք, բա գոնե ասեք, որ «Լուսավոր Հայաստանը» առաջարկել է, մերժվել է:  Պատերազմից առաջ անեիք, այդ հազարավոր տղաները մեզ հետ կլինեին: Սա ի՞նչ պրակտիկա է, սիրելի գործընկերներ»,-հարցրեց Մարուքյանը՝ նկատելով, որ նախընտրական շրջանում է իշխանությունը նման վարքագիծ ընդունում, երբ մերժում է իրենց նախագծերը և այնուհետև նույնաբովանդակ նախագիծ ներկայացնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular