ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է անելու ԱՄՆ-ը Կովկասում. Milliyet (Թուրքիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
inosmi.ru-ն գրում է, որ մինչ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շարունակում է աշխատել ներքին քաղաքականությանը վերաբերող օրակարգով, պետքարտուղար Անտոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շրջայց են կատարում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Երկու նախարարներ եղել են Տոկիոյում, Սեուլում: Բացի այդ, քարտուղար Բլինկենը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը պետք է հանդիպեն իրենց չինացի գործընկերների հետ: Մինչ Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական գերակայություններն արդեն աստիճանաբար ի հայտ են գալիս, առեղծված է մնում, թե ինչպիսին է լինելու այդ երկրի քաղաքականությունը Կովկասում:
 
Հայաստանում պետական հեղաշրջման փորձի ժամանակ Վաշինգտոնը հակամարտ կողմերին զսպվածության կոչ է արել: Պետքարտուղար Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների երկարաժամկետ քաղաքական կարգավորման ապահովմանն ուղղված ջանքերը, ինչը օգուտ կբերի տարածաշրջանի ժողովուրդներին: Բացի այդ, նաև բոլորը գիտեն, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է Վրաստանը տեսնել այնպիսի անվտանգ երկիր, որը հեռու է Ռուսաստանից, և ինտեգրված է Եվրոպային և ՆԱՏՕ-ին: Վաշինգտոնում տեղակայված Կասպյան քաղաքական կենտրոնը վերջերս հյուրընկալել է ԱՄՆ-ի պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերի բյուրոյի ղեկավար Ջորջ Քենթիին: Ահա որոշ հատվածներ Կովկասի վերաբերյալ նրա մեկնաբանություններից.
 
- ԱՄՆ-ի ռազմավարական աջակցությունը ժողովրդավարական, բարեկեցիկ, խաղաղ, անվտանգ Հարավային Կովկասի և Մեծ Կասպից ծովի ուղղությամբ շարունակվում է։
- եկեք վերակենդանացնենք Վաշինգտոնի մասնակցությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացում և ԵԱՀԿ խմբի աշխատանքներին։
- մտահոգիչ է այն փաստը, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը տարբեր շահեր ունեն տարածաշրջանում:
- տարածաշրջանի համար կարևոր է հասնել ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների:
 
Մի խոսքով, Միացյալ Նահանգներն ազդարարում է այդ տարածաշրջանում այն, որ «չնայած ինքը տեսնելի չէ, բայց տարածաշրջանում դեռ աչքեր ու ականջներ ունի, և ունի ուժ անհրաժեշտության դեպքում ցանկալի քայլեր կատարելու համար, առաջին հերթին էներգետիկ անվտանգության և տնտեսության ոլորտում, առանց իր դիրքերը որևէ մեկին զիջելու»:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular