ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ քաղաքացիներն ընտրեն վարչապետ, վարչապետը նշանակի պատգամավորներ. Գորգիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» ուզում է Սերժ Սարգսյանի օրինակով իր հագով կոստյում կարել՝ Ընտրական օրենսգրքի տեսքով: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Ամբողջ համակարգն արված է այնպես, որ դրանից շահում է միայն «Իմ քայլը»: Փակելով ընտրական ցուցակը ինչի՞ ենք մենք հասնելու: Հիմա քաղաքացիներն ընտրում են պատգամավորներ, պատգամավորներն ընտրում են վարչապետ: Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ քաղաքացիներն ընտրեն վարչապետ, վարչապետը նշանակի պատգամավորներ: Նշանակի պատգամավոր նրանց, որոնք իր հետ քայլել են, ում հետ ինքը սուրճ է խմել եւ այլն: Մենք ուզում ենք ունենալ քաղաքական գործիչ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանն ուզում է ունենալ կոճակ սեղմող պատգամավոր, որ հետո մի բան էլ ասի՝ իրենց մամուլի խոսնակն ասի՝ դու ուսապարկ ես, հանգիստ նստիր տեղդ:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե ընտրությունները լինեն փակ համամասնական ընտրակարգով, ապա մասնակցությունը կտրուկ կնվազի եւ դա Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է. «Իրենք ուզում են, որ մանսակցութւոյւնը լինի քիչ, որովհետեւ իրենց համախոհները, որոնք ուզում են փրկել հեղափոխությունը, նրանք անպայման մասնակցելու են եւ քիչ մասնակցության դեպքում տնելու են ավելի շատ տոկոս»:

Գորգիսյանը խոսքով, եթե համեմատենք փակ հմամասնական ընտրակարգը գործող ռեյտինգային ընտրակարգի հետ, ապա ռեյտինգայինն ավելի լավն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular