ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը պատմել է այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման հարցում Պուտինի դիրքորոշման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր երկրների հետ լավ հարաբերությունների կողմնակից է, բայց դրանք միայնակ հնարավոր չէ կառուցել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նախագահ Պուտինը բոլորի հետ լավ հարաբերությունների հաստատակամ ջատագովն է, բայց դրանք, իհարկե, անհնար է միայնակ կառուցել»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Պատասխանելով այն հարցին, թե Պուտինին  քաղաքական դաշտի որ մասում կդներ, Պեսկովը նշել է, որ դրանք քաղաքական ուսումնասիրություններ են, որոնք պետք է թողնել քաղաքագետներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular