ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր. ՀՀ ՊԵԿ-ը 2020 թվականին իր աշխատակիցներին ընդհանուր 6.8 միլիարդ դրամի պարգեւավճարներ է դուրս գրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականին Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեն իր աշխատակիցներին ընդհանուր 6.8 միլիարդ դրամի պարգեւավճարներ է դուրս գրել: Այս մասին մարտի 23-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով իր հարցումների պատասխանները, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Այդպես, ըստ նրա, Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեն 2020 թվականին իր աշխատակիցներին ընդհանեւր 6.8 միլիարդ դրամի (14.2 միլիոն դոլար) պարգեւավճարներ է վճարել:

Ընդ որում, ինչպես նշեց խորհրդարանականը, վարչապետի աշխատակազմը 2020 թվականին աշխատակիցներին 441 միլիոն դրամի պարգեւավճարներ է վճարել:

«Ֆինանսների նախարարը, ում պահպանությանն է վստահված երկրի ողջ գանձարանը, մոտ 73 միլիոն դրամի պարգեւավճար է հատկացրել ինքն իրեն»,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ այս գումարով Ղարաբաղում պատերազմի ժամանակ հնարավոր էր բավականին շատ ռազմական նշանակության անօդաչու սարքեր գնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular