ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Մեսրոպ Առաքելյանը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Արցախի բնակչության, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց պետական աջակցության ծրագրերին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջնային է համարել այդ և նմանատիպ ծրագրերի լիարժեք և պատշաճ իրականացումը:

Քննարկվել են նաև մի շարք ծրագրերի շուրջ հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունները:



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular