ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունների օրոք դժվար է արտաքին քաղաքականության մեջ հաջողությունների հասնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ԱՄՆ-ն նախագահ Բայդենը Պուտինին համարեց մարդասպան, իսկ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ասաց, որ ԱՄՆ-ՌԴ հարաբեություններին ծանր օրեր են սպասվում։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

— Պարոն Սարգսյան, ինչ եք կարծում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ընթացքը ինչ ազդեցություն կարող է թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա, հաշվի առնելով, որ Սպիտակ տան խոսնակն էլ հայտնել էր, որ Բայդենը մտադրություն ունի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

— Ընդհանրապես, եթե գլոբալ խոսենք երկու պետությունների լարված հարաբերությունների մասին, բնականաբար ռուս-ամերիկյան հարաբերությունները տարածվելու է այն տարածաշրջաններում, որտեղ այս պետությունները ունեն հակասություններ։ Այդ հակասությունները շատ լայն աշխարհագրություն ունեն, այդ թվում նաև տարածված են Հարավային Կովկասում։ Այնպես որ, այդ հարաբերությունները անպայման ազդեցություն ունենալու են այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ պետությունները ունեն մրցակցություն։ Մեր տարածաշրջանն էլ այդ մրցակցային դաշտերից մեկն է, և այո, ես կարծում եմ, որ լարվածություն կլինի նաև մեր տարածաշրջանում։ Բայց մենք պետք է ունենանք խոհեմ արտաքին քաղաքականություն , որ այդ լարվածությունը մեզ շատ ուժեղ չհարվածի  ամենատարբեր ուղղություններով, այդ թվում նաև ենթադրենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից, որովհետև ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները կարող է գնալ նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ճանապարհով։

— ԱՄՆ- նախագահ Բայդենը վերջերս շնորհավորական նամակ էր հղել Ալիևին, որտեղ նաև անդրադարձել էր Արցախի հակամարտության կարգավորմանը: Նախագահը ասել էր, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը։ Ինչ եք կարծում ինչ է սա նշանակում ,այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը Արցախի խնդիրը արդեն լուծված է համարում։ Հայկական կողմը այս հայտարարությունից կարող է ինչ որ բան շահել։

— Բնականաբար, եթե մենք ունենայինք ադեկվատ արտաքին քաղաքականություն, ապա հայկական կողմը այստեղ կարող էր շահել` ունենալով շատ հստակ դիրքորոշում, որովհետև այն ձևակերպումը, որը Միացյալ Նահանգների նախագահը տվել էր, ընդունելի և ընկալելի ձևակերպում էր։ Այդ առումով, բնականաբար, եթե մենք կարողանայինք ճիշտ աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա մենք կկարողանայինք բանակցային սեղանի շուրջ ինչ-որ պահանջներ ներկայացնել ադրբեջանական կողմից։ Բայց ես կարծում եմ, որ դա այս իշխանությունների օրոք հնարավոր չէ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular