ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ, ինչպե՞ս կարելի է այսպիսի մառազմատիկ մտքեր արտահայտել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Մի քանի օր առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած իմքայլական Էմմա Պալյանն այսօր լրատվամիջոցներին ճեպազրույց է տվել և մի շարք անբնական մտքեր արտահայտել:

Խնդիրն այն է, որ Իմ քայլում քաղաքականության հետ կապ չունեցող մոտեցումներ, ելույթներ ու երևույթներ հաճախ ենք տեսնում: Նորաթուխ պատգամավորը ավանդույթները չխախտեց:

Ի՞նչ է ասում տիկին Պալյանը:

Նա ասում է, որ. «Իմ շրջապատում շատ կան գերեվարված և զոհված զինծառայողների ընտանիքներ, բոլորիս շրջապատում երևի կան, նրանց մեջ, հավատացեք, հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որովհետև հասկանում են, թե ինչ է կատարվել»:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ է կատարվել, նա պատասխանեց. «Այդ երկար տարիներ տևած թալանի հետևանքով մենք չունեինք զինված բանակ, այն ամենը, որի մասին պատերազմից հետո խոսվել է»:

Էմմա Պալյանը նաև նշել է, որ իրեն շատ լավ է զգում «Իմ քայլի» թիմում, որովհետև իրեն ու իր թիմակիցներին դավաճան չի համարում: Իհարկե, համաձայն եմ՝ հերթական ծանր դեպքն է: Ինչ խոսք, տիկին Պալյանն իրեն շատ լավ կզգա, քանի որ ցանկացած ուրիշ երկրում իր թիմի ղեկավարը և տասնյակ պաշտոնյաներ հիմա առնվազն պատասխանատվության պիտի կանչված լինեին, բայց նրանք շարունակում են վայելել իշխանությունը: Ցանկացած այլ երկրում Նիկոլին ու մնացածին հանրությունը նույնիսկ մոտ չէր թողնի պետական կառավարմանը, ուր մնաց երկիր ղեկավարելու մանդատ տար: Մարդիկ տասնյակ հազարավոր օջախների ծուխ են մարել, 10000 քառակուսի կիլոմետր հայրենիք են տվել թշնամում, բայց իրենց լավ են զգում, իրենց դավաճան չեն համարում:

Ինչևէ: Մյուս կողմից՝ Էմմա Պալյանը վառ նիկոլական չէր լինի, եթե չասեր, որ նախկիններն են մեղավոր, խեղճ Նիկոլն ի՞նչ կապ ունի, մի րոպեով դուրս եկավ սենյակից, նախկինները արագ-արագ թղթերը ստորագրեցին ու Արցախը հանձնեցին: Մինչև հետ եկավ, արդեն ուշ էր՝ բանը բանից անցել էր:

Ինչ վերաբերում է բանակ չունենալու մառազմատիկ մտքերին: Տիկին, պատերազմից առաջ, ամռանը Նիկոլ Փաշինյանն ո՞ր երկրի բանակով էր հպարտանում, ասում, թե տարածաշրջանում հայկական բանակը կայունության, խաղաղության և անվտանգության երաշխավորն է, պարտադրողն է և էլի ուրիշ նման ձևակերպումներ: Ո՞ր երկրի բանակի զինվորականներին էր ազգային հերոսի կոչումներ տալիս: Լավ, ինչպե՞ս կարելի է այսպիսին լինել, ինչպե՞ս կարելի է այսքան էժան քարոզչություն իրականացնել: Ապշելու բան է:

Մյուսը ՝ տիկին Պալյան, եթե գերեվարված և զոհված զինծառայողների ընտանիքները Նիկոլ Փաշինյանին չեն մեղադրում, ապա ո՞ւմ են մեղադրում: Կարո՞ղ է պատահել, որ մեր հասարակությունը չգիտի, կամ չի հիշում, թե պատերազմի ժամանակ ով է եղել երկրի ղեկավարը: Նախկինները հասկացանք, նրանք նույնիսկ մեղավոր են, որ ձեր իշխանությունը բացի աշխատավարձից, նաև միլիարդավոր դրամներ պարգևավճարներ է ստանում ոչ մի բան անելու դիմաց: Նույնիսկ նախկիններն են մեղավոր, որ Աֆրիկայում բանանի բերքը այս տարի առատ չէ: Բայց զոհված և անհետ կորածների ծնողները թարսի պես նախկիններին էլ չեն մեղադրում: Ո՞վ մնաց տիկին Պալյան: Միգուցե այս ամենի մեղավորը այլմոլորակայիննե՞րն են:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular