ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀ նախագահը կառավարության որոշմամբ հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, որով հաստատվել է Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

ԱՀ կառավարությունը վերոնշյալ ծրագրով կիրականացնի տնկիների և գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ ու ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում, ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց լրավճարի տրամադրում, ինչպես նաև կարկտապաշտպան ցանցերի տեղադրման դեպքում անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում:

Ծրագրի շրջանակում պետական աջակցությունը կտրամադրվի այն անձանց, որոնք չունեն գյուղատնտեսության ոլորտում ծագած հարաբերություններից բխող՝ նախորդ տարիներից կուտակված չմարված պարտավորություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular