ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ փորձով. ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորները Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեցին Արսեն Մկրտչյանին։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանն ԱԺ նիստի ժամանակ ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի երկրորդ փուլի ընտրության արդյունքները:

Երկրորդ փուլ էին անցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։

«Գաղտնի քվեարկությանը մասնակցել են ԱԺ 132 պատգամավորներից 102-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր. Արմեն Հայկյանցի օգտին կողմ քվեարկել է 11, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87 պատգամավոր»,–ասաց Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր չէր ընտրել: «Իմ քայլը» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը՝ իր վերաբերմունքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հանդեպ:

Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին Վարդազարյանը կոչով դիմել էր դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular