ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում կունենանք պարենային անվտանգության լուրջ խնդիր, մասնավորապես հացահատիկի առումով ի՞նչ ենք անելու. Սոֆյա Հովսեփյանը՝ կառավարությանը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրում տեղի ունեցած իրավիճակներից ելնելով՝ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ առաջիկայում կունենանք պարենային անվտանգության լուրջ խնդիր, և այդ խնդիրները պայմանավորված են նաև հողային ռեսուրսների փոքրացմամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով էկոնոմիկայի  նախարարին:

«Արդյոք կա՞ ռազմավարություն,  գյուղատնտեսական ի՞նչ ծրագրեր կիրականացվեն, որոնցով մեր պարենային անվտանգության հարցը լուծվի, կամ ծավալները մեծացվի: Մասնավորապես, հացահատիկի առումով ի՞նչ ենք անելու, քանի որ առաջնահերթ օղակից մեկը բերվող Արցախի հացահատիկն էր, որի հնարավորությունը այլևս չունենք»,-ասաց նա և հարցրեց նաև, թե արդյոք կան ծրագրեր, որոնց արդյունքում ոչ մի տեղ, մարզային որևէ հատվածում չենք ունենալու չմշակվող հողեր:

Չնայած Սոֆյա Հովսեփյանը հույս հայտնեց, որ հարցին ամբիոնից պատասխան կհնչի, բայց կառավարությունը առաջարկեց գրավոր ուղարկել հարցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular