ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ կառավարության հետ չի քննարկվել ռուսական գազի մատակարարման երթուղու փոփոխությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ համացանցում լուրեր էին շրջանառվում, որ ռուսական Газпром экспорт-ի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև 2021 թվականի մարտի 16-ին համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ ռուսական գազը կարճ ժամանակով Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին գրել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Газпром экспорт-ի տարածած հաղորդագրությանը։

Ռուսական գազը Ադրբեջանով Հայաստան կմատակարարվի «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային-կանխարգելման վերանորոգման աշխատանքների ընթացքում։

«Աշխատանքները կարող են տևել մոտ երեք շաբաթ։ Դրանց ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով»,- ասվում է Газпром экспорт-ի հաղորդագրությունում։

Այս թեմայի վերաբորյալ 1or.am կայքը հարցում է ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին` պարզելու համար, թե այդ որոշումը արդյոք քննարկվել է հայկական կողմի հետ, թե առանց Հայաստանի կարծիքը հարցնելու Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել։ Հարցմանն ի պատասխան 1or.am կայքին տեղեկացրեցին, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազ մատակարարելու նպատակով Վրաստանի տարածքով ռուսական գազի փոխադրման երթուղու փոփոխության հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել։ Հայաստան գազ մատակարարվել է և մատակարարվում է Վրաստանի տարածքում գտնվող Կարմիր կամուրջ տեղանքի գազի հաշվառման կառույցից։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular