ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին գնդակահարելը հեռանկար չէ, իշխանափոխությունից հետո մեծ գործընթաց է լինելու, պատասխան պիտի տա. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանին պատերի տակ գնդկահարելը հեռանկար չէ, նա ողջ –առողջ է պետք, իշխանափոխությունից հետո մեծ գործընթաց է լինելու պատասխան պիտի տա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մոլորեցնել հանրությանը իր հայտարություններով, դրանց  ի պատասխան  ներկայացվում են հստակ փաստեր, որոնց Փաշինյանը չի կարող հակադարձել:

«Նիկոլ Փաշինյանը իրականում թերթոնի խմբագրի կարգավիճակից չի աճել, չի էլ աճելու: Ինքն հիմա իրականացնում է Էրմենիստանի պրոեկտը, փորձ է արվում մանիպուլյացիաներով հանրությանը նկարագրել պատկեր, թե Հայաստանը զարգացման այլընտրաանք չունի, միակ այլընտրանքը Արցախի հաշվին, Սյունիքի անվտանգության հաշվին, ամեն հնարավոր պահանջատիրության հաշվին թուրքական պրոեկտին ներգրավելն է, կոմունիկացիաների բացումը: Իրականում այդ պրոեկտը ձեռնտու է միայն թուրքադրբեջանական տանդեմին և այդ տանդեմի թիկունքը ամուր պահող անգլոսաքսոնական աշխարհին»,-ասաց նա:

Դավիթ Ջամլյանը հիշեցրեց՝ մինչ Փաշինյանը խոսում է բարեկամությունից, Ալիևը տարբեր միջազգային ընկերություններին հրավիրում է Զանգեզուրի միջանցքը կառուցելու:

«Երբ խոսքը  քո երկրի տարածքի մասին է և քեզ անտեսելով հրավիրում է՝ կառուցելու ինչ-որ բան, որը, ըստ իրենց ընկալման,  քոնն էլ չի լինելու»,-ասաց նա:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ թշնամին շարունակում է նաև բացարձակ ատելության քարոզը:

«Թուրքական աշխարհին ինտեգրվելու  հեռնակարը հետևյալն է. Թուրքիան, իսկապես, շատ մեծ գումար է ծախսելու Հայաստանը տնտեսական էքսպանսիայով իրեն հպատակեցնելու համար: Սուբսիդավորվելու է ցանկացած բիզնես, որ բացվելու է Հայաստանում, շատ էժան ներկրվելու է իրենց ապրանքը, սպանելու են արտադրությունը, գյուղատնտեսությունը, արտագաղթը մեծ տեմպեր է ստանալու: Իրենք բիզնես տրամաբանության տակ բերելու են, բնակեցնելու են թուրքերով և որոշ ժամանակ անց մենք մեր երկրում դառնալու ենք փոքրամասնություն»,-ասաց նա:

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ հատկանշական օրինակ է Աջարիան: «Տնտեսական էքսպանսիա արդյունքում փաստացի այդ երկրամաս չի պատկանում Վրաստանին, փաստացի վերահսկում են թուրքերը, որոնք նվաճել են հանրային կյանքի բոլոր ոլորտները: Էրդողանն էլ որոշ ժամանակ առաջ ասում էր՝ Բաթումն էլ է թուրքական քաղաք, մերն է լինելու: «Էրմենիստանի գաղափարը» բարեկեցիկ կյանքի գաղափարի հետ որևէ ընդհանուր բան չունի, սա ընդամենը Հայաստանը թուրքական աշխարհին պրոեկտելու  հայտնի սեցենարն է»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular