Պատմության այս օրը (մարտի 25)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստրկության և տրանսատլանտյան ստրկատիրության զոհերի հիշատակի օր, Հունաստան՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Մշակույթի աշխատողների օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության աշխատողների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1912 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը։
1912 - ծնվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը։
1921 - սկսվել է բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավել են Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտել Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվել է Երևանը հանձնել առանց կռվի։
1955 - ծնվել է բանաստեղծ, լրագրող Մանիկ Աճեմյանը։
1973 - վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Տիգրան Հախումյանը։
1988 - ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կրակի են մատնվել Հայկական ԽՍՀ-ի Արարատի շրջանի չորս ադրբեջանական գյուղեր։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆինլանդիայի հետ։
1994 - երկու ադրբեջանական ինքնաթիռ կասետային ռումբեր են նետել Հորադիզի մոտ գտնվող հայկական դիրքերի վրա, ընդ որում դրա արդյունքում տուժել են նաև ադրբեջանական զինվորները, ԼՂՀ-ի ՀՕՊ ուժերի կողմից կանխվել է օդային հարձակումը Ստեփանակերտի վրա։
2002 - ռուսաստանյան «Պորտ Կավկազ» նավահանգստից դեպի Վրաստան ուղղություն վերցրած 24 վագոններ կրող առաջին լաստանավը հասել է Փոթի նավահանգիստ։
- երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ:
2007 - կաթվածից վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ և ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:
2010 - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշել է, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ առկա 96-ի փոխարեն։
2014 - Եգիպտոսում գերմանահայ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարությամբ հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձաններ։
2015 - աշխատավարձ ստանալու պահանջով նաիրիտցիները փակել են գործարանի կից փողոցը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
421 — համաձայն լեգենդի՝ Գովաբանության օրը Սուրբ Մարիայի կողմից Հյուսիսային Իտալիայում գոթերի կողմից փրկված ծովափնյա ճահճային կղզիների բնակիչների միջոցով հիմնադրվել է Վենետիկը։
752 — երկու օր առաջ Հռոմի պապ ընտրված Ստեֆան 2-րդը վախճանվել է ապոպլեկսիկ հարվածից։ Քանի որ նա չէր հասցրել անցնել պահանջվող օծման արարողությունը՝ նրա անունը չեն գրանցել որպես Հռոմի պապ, իսկ նրա հաջորդը վերցնելով նույն անունը այդպես էլ պատմության մեջ մնացել է անորոշ անունով, կամ Ստեֆան-2 կամ Ստեֆան-3։
1655 - հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Տիտանը:
1699 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան Յոհան Ադոլֆ Հասսեն։
1712 — վախճանվել է անգլիացի բուսաբան, բժիշկ, միկրոսկոպիստ Հեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը։
1801 – վախճանվել է գերմանացի բանաստեղծ և կոմպոզիտոր Նովալիսը։
1802 — մի կողմից Ֆրանսիայի, Իսպանիայի և Բատավյան հանրապետության իսկ մյուս կողմից Անգլիայի միջև կնքվել է Ամենյան խաղաղության պայմանագիրը։
1820 - Ռուսական կայսրությունում սկսել են երկրից վտարել ճիզվիտներին:
1821 - Հունաստանը հռչակել է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:
1843 — Լոնդոնում բացվել է հետիոտնային թունել Թեմզայի տակով, որը կապել է Վրեպպինգը Ռոզերքրիստի հետ։
1867 - ծնվել է իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին։
1881 - ծնվել է հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Բելա Բարտոկը։
1908 - ծնվել է բրիտանացի հայտնի ռեժիսոր Դևիդ Լինը, որը ստացել է Սըր կոչումը։
1914 - վախճանվել է պրովանսացի բանաստեղծ Ֆրեդերիկ Միստրալը։
1917 - Վրաց ուղղափառ եկեղեցին անկախացել է Ռուսական կայսրությունից:
1918 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին։
1926 - ծնվել է վրացի խորհրդային և ռուսական դերասան Արչիլ Գոմիաշվիլին։
1947 - ծնվել է անգլիացի երգիչ-երգահան, դաշնակահար և դերասան Էլթոն Ջոնը։
1969 - վախճանվել է ամերիկացի բանաստեղծ Մաքս Իսթմենը։
1983 - Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրել է Լուսնային քայլվածք պարային շարժումը:
1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայացել է մոմերով ցույց։
1992 — մշտական վնասների պատճառով դադարել է լույս տեսնել ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող անգլիական երգիծական «Պանչ» ամսագիրը։
1997 — արգենտինացի Հերման Մորոյի ղեկավարած գանձերի որսորդները հայտարարել են, որ Էկվադորի ափերի մոտ հայտնաբերել են 1654 թվականին խորտակված ոսկով և արծաթով բեռնված իսպանական La Capitana առագաստանավը։ Ըստ նախնական հաշվարկների գանձի արժեքը գնահատվել է մի քանի միլիարդ դոլլար։
2002 - հայտնաբերվել է էպիլեպսիայի գենը:
2018 — Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտար-զվարճանքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որը զոհերի տեղիք է տվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը