ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը բացատրել է առաջին ղարաբաղյան պատերազմում Հայաստանի տարած տպավորիչ հաղթանակի պատճառները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
chto-proishodit.ru-ն գրում է, որ ինչպես նշել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, 1992-1994 թթ.-ի ղարաբաղյան առաջին հակամարտության ելքը որոշվել է հայ շտաբի գեներալների և մեծ թվով շարքային հայրենասերների ռազմական փորձով: Այդ ժամանակ Հայաստանը անվերապահ հաղթանակ է տարել: Միևնույն ժամանակ, այդ ժամանակ Ադրբեջանը տեխնիկայով, զենքով, անձնակազմով զգալիորեն գերազանցել է իր հակառակորդին: Բացի այդ, նա ուժեղ ֆինանսավորում ու աջակցություն է ունեցել օտարերկրյա դաշնակիցներից: Այնուամենայնիվ, նրանք չեն ունեցել հիմնականը։
 
«Նրանք չեն ունեցել պրոֆեսիոնալ ավագ սպաներ, պրոֆեսիոնալ ռազմական էլիտա, որը ունակ է պատերազմ վարել», - նշել է Նահապետյանը:
 
Նա հիշեցրել է, որ հայկական բանակի հրամանատարների շարքերում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբում պատասխանատու պաշտոններում աշխատանքի հսկայական փորձ ունեցող զինվորականներ են եղել: Նրանք կարողացել են ոչ միայն հաջող կազմակերպել պաշտպանությունը, այլ նաև հավաքագրել ինչպես արհեստավարժ անձնակազմ, այնպես էլ կամավորների մեծ բանակ:
 
«Այդ մարդիկ ունեցել են հսկայական ռազմական փորձ և կամային հատկություններ», - ասել է Նահապետյանը:
 
Հավասարապես կարևոր ուժ է եղել նաև զինվորների իսկական հայրենասիրությունը, որը, ըստ Նահապետյանի` սերմանվել է խորհրդային կրթությամբ:
 
«Հայրենասիրությունը ոչ մի կապ չունի նյութական հարստության հանդեպ հարգանքի հետ: Դրանք հակառակ հասկացություններ են, քանի որ «սիրել» նշանակում է «տալ», և պաշտպանելով քո երկիրը դու ինչ-որ բան ես զոհաբերում, ինքդ քեզանից ինչ-որ բան ես տալիս, երբեմն նույնիսկ կյանքդ », - ասել է նախկին զինվորականը:
 
Ըստ փորձագետի` ներկայումս հայերն արդեն կորցրել են այդ առավելությունները, ուստի պարտվել են վերջին պատերազմում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular