ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսումնասիրվում են Egyptair-ի A320-ի անհետացման բոլոր վարկածները. Վալս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ներկայում ուսումնասիրվում են A320-ինքնաթիռի անհետացման բոլոր վարկածները, որը Փարիզից մեկնել Էր Կահիրե: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը:
Եգիպտոսի ավիաընկերության ինքնաթիռը մայիսի 19-ին կորել է դիսպետչերների ռադարներից: Ավիաընկերության տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը հասցրել է 10 մղոն մտնել Եգիպտոսի օդային տարածություն: Երբ նրա հետ կապն ընդհատվել է, այն գտնվում էր մոտավորապես 11 հազար մետր բարձրության վրա:
A320 օդանավում եղել է 56 ուղեւոր, այդ թվում՝ երեք երեխա, եւ անձնակազմի 10 անդամ: Ֆրանսիայի մայրաքաղաքից ինքնաթիռը մեկնել էր Փարիզի ժամանակով ժամը 23:09-ին, իսկ նշանակման վայր պետք է հասներ Կահիրեի ժամանակով ժամը 03:05-ին:
Վերջին անգամ օդաչուները կապի մեջ են մտել՝ գտնվելով Աթենքի երկնքում, այլ տվյալների համաձայն՝ Թուրքիայի օդային տարածությունում:
Ինչպես հայտնել է «Էլ Բալյադ» լրատվական պորտալը, Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները որոնում են կորած A320 օդանավը: Ավիացիան դիտարկում է այն շրջանը, որտեղ անհետացել է ինքնաթիռը՝ փորձելով գտնել բեկորներ կամ նրա հնարավոր կործանման այլ վկայություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular