Տուլայում բացվել է «Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արվեստը» ցուցահանդես
ՄՇԱԿՈՒՅԹtula.mk.ru-ն գրում է, որ Տուլայի կերպարվեստի թանգարանի ցուցանմուշներով Տուլայի Պ.Ն.Կրիլովի անվան կերպարվեստի թանգարանում բացվել է «Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արվեստը» ցուցահանդեսը: Այս մասին հայտնել է Տուլայի մարզի կառավարությունը: Մշակույթի տարածաշրջանային նախարար Տատյանա Ռիբկինայի խոսքով ցուցահանդեսի բացման օրերը հենց այնպես չի ընտրվել: Տատյանա Ռիբկինան շեշտել է, որ Ղրիմի հետ Ռուսաստանի վերամիավորման օրերը խորհրդանշում են իրենց համերաշխությունը նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ: Մշակույթի տարածաշրջանային նախարարը նշել է, որ նահանգապետի նախաձեռնությամբ Տուլայի շրջանը դառնում է առաջատարը Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության կողմից աջակցվող բազմաթիվ նախագծերի իրականացման գործում:
Ըստ նրա` այդ ցուցահանդեսում տուլացիները կտեսնեն 20-րդ դարի վերջին քառորդում ստեղծված գործեր: Այդ գործերը միավորվում են վառ փոխաբերությունները, հատուկ պլաստիկությունը, բնորոշ գույները: Նկարներն ունեն յուրօրինակ գունային գամմա: Տուլայի բնակիչները կկարողանան այցելել ցուցահանդես մինչ ապրիլի 30-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը