ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերային ակումբ էինք գնում, տեսա, որ ուրիշ ճանապարհով են տանում...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 11-ին, Իրանի մի քաղաքացի Հանրապետության հրապարակում մոտեցել է երեք երիտասարդների, բացատրել, որ ուզում է գնալ Ջրվեժ՝ գիշերային ակումբներից մեկում զվրաճանալու: Տղաները իրանցուն նստեցրել էին իրենց մեքենան, երկար ու ձիգ ճանապարհներով պտտեցնելուց հետո «Նաիրիտ» գործարանից ոչ հեռու մի խուլ հատվածում ծեծել էին, հափշտակել հեռախոսը, ոսկե շղթան, մոտ 1,9 մլն դրամի գումար ու հեռացել:

Նոյեմբերի 12-ին իրանցին դիմել է ոստիկանություն: «Ես նստեցի իրենց մեքենան եւ գնացինք: Ճանապարհին մենք զվարճանալով գնացել ենք, նպատակը եղել է, որ հասնենք գիշերային ակումբ: Հասկացա, որ ինձ այլ ճանապարհով են տանում: Ես խնդրեցի, որ մեքենան կանգնեցնեն, իջել եմ մեքենայից եւ փորձել եմ փախչել: Արտյոմն ինձ բռնեց եւ սկսեց հարվածել: Արթուրը մոտեցավ ու խփեց: Ես կորցրեցի գիտակցությունս եւ ընկա գետնին: Հետո ուշքի գալով հասկացա, որ իմ մոտից գողացել են բջջային հեռախոսս, դրամապանակը եւ ոսկյա շղթան»,- պատմել է իրանցին:

Նա նշել է, որ մեքենան BMW մակնիշի էր, բայց համարները չի հիշում:

Ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել ՝ Բերքանուշ գյուղի բնակիչ Արտյոմ Ռ.-ն, իր ընկերոջ՝ անչափահաս Արթուրի հետ: Նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Նրանք պատմել են, որ հանցագործության պահին տուժողը դիմադրել է: «Քաղաքով պտտվել ենք, գնացել պիվա ենք առել խմել: Սկսվեց վիճաբանություն: Պարսիկը փախել ա, ընկերս էլ հետեւից ա գնացել, որ բռնի: Քանի որ մեկս մյուսի լեզուն չէինք հասկանում, ես գրկախառնվեցի իրան հանգստացնելու համար, հետո իրար հետ ընկանք: Կոշտ բանով մի քանի անգամ խփել ա գլխիս, գիտակցությունս կորցրել եմ, ոչինչ չեմ հիշում»,-պատմել են կասկածյալները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular