ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանտ Բագրատյան, Դուք սովորական ստախոս եք. Արմեն Եղիազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Բագրատյան, Դուք սովորական ստախոս եք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն լսե՛ք ինձ, ես Էդմոն Մարուքյանին ճանաչում եմ ավելի քան 23 տարի, իր հետ շփվել և ընկերություն եմ արել դեռևս ուսանողական տարիներից, նույնիսկ ճանաչում եմ իր համակուրսեցիներին, այնպես որ Ձեր հիվանդ երևակայությանը վե՛րջ տվեք։

Հ.Գ. Խորհրդի կարգով հորդորում եմ Ձեզ, Ձեր քաղաքական վախճանից հետո մնացած այն մի քանի դրվագները մի՛ ոչնչացրեք, թողե՛ք որ մարդիկ Ձեր քաղաքական մահվանից հետո գոնե մի երկու հիշելու բան ունենան»:

Ավելի վաղ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում էր արել Facebook-ում՝ նշելով, որ Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, նաեւ նշել էր, թե հիմնավոր կասկած կա, որ նա իր դիպլոմը գնել է:

Հիմնավոր կասկած կա, որ այդ դիպլոմը գնել ես. ուրեմն բարձրագույն կրթություն չունես. Հրանտ Բագրատյանը՝ Մարուքյանին

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular