ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձում է ամբողջ պատասխանատվությունը ուրիշի վրա թողնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, սակայն ՊՆ-ի կողմից ևս եղել են հայտարարություններ, որ այդ զենքերը անցել են փորձաքննություն և իրականում ՊՆ-ն է պատվիրել այդ զենքը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։

Հարցին, թե առաջադրված մեղադրանքը արդյոք չի փաստում այն, որ ներկայից վարչապետը փորձում է ինչ-որ մեկին քավության նոխազ դարձնել և պարտության ողջ պատասխանատվությունը ուրիշի վրա թողնել ռազմական փորձագետը պատասխանել է․

«Այն, որ ինքը փորձում է ամբողջ պատասխանատվությունը ուրիշի վրա թողնել դա միանշանակ է, որովհետև ինքն էլ է հենց այդ մասին ասում անընդհատ ասելով, որ նախկին իշխանություններն են մեղավոր, ընդ որում ասեմ, որ ես էլ եմ կարծում, որ նախկին իշխանություններն են մեղավոր, բայց պարտության մեջ միայն նախկինները մեղավոր չեն, այլ մեղավոր է նաև վարչապետը։ Իսկ ինչ վերաբերում է այդ քրեական գործին, ապա ես ավելին ասել չեմ կարող, քանի որ ինքս էլ ունեմ միայն այն տեղեկատվությունը ինչ հայտնի է բոլորին։ Ես  չեմ կարող խոսել մի բանի մասին, որի մասին հստակ տեղեկատվություն չունեմ, և գիտեմ այն, ինչ դուք մեջբերեցիք»։

Անդրադառնալով առհասարակ զենք գնելու ընթացակարգին Դավիթ Հարությունովը ասաց․

«Իրականում դա շատ բարդ ընթացակարգով է իրականացվում և կոնկրետ չեմ կարող ասել, թե Հայաստանում դա ինչպես է կատարվում։ Առհասարակ գոյություն ունի միջազգային կարգավորումներ, որոնք ընդունված են բոլոր երկրներում, ըստ որի այդ զենքերը տեղում փորձարկվում են, արտադրողի մոտ ստուգվում են, քննարկվում է, տարբեր մարմիններում ներկայացվում է, դա բավականին երկարատև պրոցես է, հատկապես, եթե բարդ տեխնիկայի մասին է լինում խոսքը։ Բայց իրականում Հայաստանում ես տեղյակ չեմ, թե այդ ամենը ինչպես է կատարվում, որովհետև դա գաղտնի տեղեկատվություն է և բացի դրանից ես նաև տեղյակ չեմ թե կոնկրետ Դավիթ Գալստյանի պարագայում ինչ է տեղի ունեցել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular