ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանում անում են այն, ինչ ուզում են․ Ալեքսանդր Ամարյան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զգուշացնում է, որ ժամանակին Թուրքիան էր համար­վում ամբողջ աշ­խարհի գաղտնի հատուկ ծառայությունների հավա­քակայանը, հետա­գայում այն տեղա­փոխվեց Լիբիա, ապա Սիրիա, իսկ սիրիական պատե­րազմից հետո՝ Հա­յաստան:

-Նրանց նպատակն էր ոչնչացնել տե­ղական հատուկ ծառայությունները, ինչը և արվեց: Արդյունքում հիմա մեզ մոտ հատուկ ծառայությունները հիմնակա­նում զբաղված են տնտեսական հանցա­գործություններ բացահայտելով և կա­տարում են պատվերներ, իսկ Ազգային անվտանգության ապահովումը բացա­կայում է: Հայաստանում կան շատ ամերիկյան գաղտնի ծառայությունների ներ­կայացուցիչներ, որոնք թաքնված կատա­րում են իրենց գործը: Նրանք հանգիստ անում են՝ ինչ ցանկանում են: Նրանց ազատ տեղաշարժը պետք է կանխել: Պետք է արմատախիլ անել նրանց մեր երկրից, քանի որ դրանք Հայաստանի գլխավոր թշնամիներն են: Այդպիսի փաս­տերը պետք է հետազոտի Հայաստանը՝ Ռուսաստանի հետ միասին: Սա պետք է միասին անել, և այն կլինի երաշխիքը հայ-ռուսական բարեկամության»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular