ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան. բռնապետ առանց բռնապետության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
vybor-naroda.org-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատերն են համարում հմուտ քաղաքական գործիչ: Եվ համարվում է, որ այս տարվա հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին նրա վերջին հայտարարությունը նուրբ, ճիշտ ժամանակին արված քայլ է ուղղված քաղաքական ճգնաժամի բռնկման ժամանակ իր քաղաքական իշխանության ուժեղացմանը: Նրա համար արտահերթ ընտրությունները արդարացված են նրանով, որ Լեռնային Ղարաբաղում պարտությունից հետո դժգոհությունն արդեն թուլացել է, իսկ ընդդիմությունը դեռ չի ստացել ժողովրդի մեջ բավարար ժողովրդականություն և չի կարողանա հաղթել: Իսկ Կիրառական հետազոտությունների և ծրագրերի կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Չերվակովը հայկական ճգնաժամի մեջ տեսնում է մի բան, որը ջնջում է այդ պատկերը:
 
 
Որպես քաղաքական հանճար՝ Փաշինյանի ընկալումը կարելի է բացատրել այն փաստով, որ դեռ կենդանի են հայկական գունավոր հեղափոխության հաջողության տպավորությունները, ինչը ներկայիս վարչապետին հասցրել է իշխանության բարձունքները: Այնուամենայնիվ, քաղաքական գործչի հաջողությունը որոշվում է ոչ թե նրանով, որ նա ժամանակին հաղթականորեն ձեռք է բերել իշխանություն, այլ նրանով, թե ինչպես է նա տնօրինել այն և արդյո՞ք կարող է պահել այն: Այս առումով, իր կառավարման առաջին տարիներին Փաշինյանը բոլոր հիմքերն է տվել հավատալու, որ շուտով կհայտնվի քաղաքական ետնապահի դերում: Տնտեսության մեջ որևէ հաջողության բացակայությունը և Ադրբեջանի հետ պարտված պատերազմը առայժմ այն ամենն է, ինչով կարելի է պատասխանել այն հարցին, թե ինչպես է նա տնօրինել իր ստացած իշխանությունը: Նաև դրա պահպանման հարցում, ամենայն հավանականությամբ, շատ հարցեր կլինեն: Եվ դրա վկայությունը Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամն է: Հենց դա էլ դրդել է վարչապետին հայտարարել արտահերթ ընտրությունների մասին: Հմուտ քաղաքական գործիչը ապավինում է սթափ, չոր հաշվարկին: Իսկ ճգնաժամը սկիզբ է դրել հենց ինքը՝ Փաշինյանը, որը ժողովրդի համար դժվար ժամանակահատվածում նման սթափ հաշվարկի փոխարեն նախընտրել է առաջնորդվել ինֆանտիլ զգացմունքներով և մանրախնդիր նեղացկոտությամբ: Այլ կերպ չի կարելի բնութագրել բանակի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը, որը ընդհամենը մեկնաբանել էր Փաշինյանի այն անհեթեթ հայտարարությունը, որ ռուսական «Իսկանդերը» կրակել է ընդամենը 10% -ով: Գեներալը ծիծաղելով նման մտքի վրա՝ պարզապես իրերն իրենց անունով է կոչել: Խաչատրյանը քաղաքական դեմք չէ և նույնիսկ Փաշինյանի ուղղակի ենթական չէ: Նրանց բաժանում է առնվազն երկու օղակ՝ շտաբի պետը և պաշտպանության նախարարը: Պատասխանել նրա դիտողությանը աշխատանքից հեռացնելով, անգամ եթե այն անհարգալից է թվացել, ինքնին հիստերիկ, ցածր արարք է: Հատկապես այն անձի նկատմամբ, որի հետ դուք ուղղակիորեն չեք աշխատում, և որը պետական հիերարխիայում ձեզանից ցածր աստիճանակարգի է: Եվ հատկապես այն մեկի նկատմամբ, որի ծառայությունը օրինակ է իր ինքնազոհությամբ և նվիրվածությամբ: Անցյալ տարվա հունվարին Խաչատրյանին, որի ամբողջ մասնագիտական գործունեությունը կապված է բանակի հետ, շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ հոկտեմբերին տրվել է երկրի բարձրագույն պարգևը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը: Կոնկրետ այս պարագայում ՀՀ վարչապետը ցույց է տվել ոչ միայն հուզական անհավասարակշռություն այլ նաև ոչ սթափ հաշվարկ: Նա լուցկին է մոտեցրել վառոդի տակառին:
 
Բանակը, դժգոհ լինելով Ադրբեջանի հետ կնքված հրադադարից, չի դիմացել այդպիսի ապտակին: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ կոչ են արել Փաշինյանին հրաժարական տալ: Հետո ավելին, վարչապետը հայտարարել է, որ դա ռազմական հեղաշրջման փորձ է, և փորձել է աշխատանքից հեռացնել Գասպարյանին: Բայց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը Փաշինյանի կողմից վտարված նախորդ առաջնորդ Սերժ Սարգսյանի հովանավորներից է, չի սատարել այդ որոշումը, որը և ստեղծել է իրավական բախում և խառնաշփոթ կապված նրա հետ, թե ով է գլխավորում պատերազմից նոր դուրս եկած երկրի գլխավոր շտաբը: Իսկ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունում կրած պարտությունից արդեն զայրացած ընդդիմությունը, օգտվելով իրավիճակից, դուրս է եկել փողոց պահանջելով վարչապետի և նրա ամբողջ թիմի հրաժարականը:
 
Իրադարձությունների այս զարգացման պատճառներն, իհարկե, ավելի խորն ու բարդ են, քան մեկ հիստերիկ որոշումը: Բայց հենց դա է, որ քաղաքական ճգնաժամի խթան է դարձել: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես չպետք է վարվի հմուտ քաղաքական գործիչը, և ընդհանրապես արժանապատիվ տղամարդը: Բռնակալները, հաճախ թուլանալով իշխանության լիությունից, իրենց թույլ են տալիս նման քմահաճույքներ, և դա հաճախ նշանակում է, որ նրանց թագավորության մոտենում է ավարտին: Հայաստանի վարչապետի քաղաքական անկարողության մասշտաբի մասին է վկայում նաև Հայաստանի վարչական դատարանի միջանկյալ որոշումը Օնիկ Գասպարյանի հայցի վերաբերյալ: Դատարանը որոշել է, որ հենց նա պետք է մնա գլխավոր շտաբի պետ, քանի դեռ գործն, ըստ էության, չի ավարտվել: Վարչապետի նկատմամբ բյուրոկրատիայի և էլիտայի մի մասի անհավատարմությունն ակնհայտ է: Իրեն պահել քմահաճ բռնապետի պես, բայց դեռ բռնակալ չդարձած նշանակում է երկրում լիովին չհամախմբել իշխանությունը, նշանակում է լինել քաղաքական արկածախնդիր և չլինել ժողովրդավար առաջնորդ: Դա նշանակում է լինել ոչ թե կարկառուն քաղաքական գործիչ, որը ստացել է կառավարման ղեկը, այլ քաղաքական օրակարգի առաջին տեղում պատահականորեն հայտնված մարդ: Ավելի վատ չէր կարող լինել: Մամուլի հրապարակումներից մեկը Փաշինյանին բնութագրում էր որպես անձ, որը ագահորեն ձգտում է իշխանության հասնել և պատրաստ է դրա համար վճարել ցանկացած գին: Բայց նրանց համար, ովքեր չափազանց շատ են կառչում իրենց դիրքից, քաղաքական ճակատագիրը այնքան էլ բարեհաճ չի լինում: Հայաստանում արտահերթ ընտրությունները կարող են տհաճ անակնկալ լինել ճակատագրի կողմից միշտ սիրված Փաշինյանի համար:
 
Նյութը հրապարակման պատրատսեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular