ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ ընտրությունները ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու Կառավարության որոշումը ուղերձ է. «Բարգավաճ Հայաստան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունների սկսվելը ոստիկանների աշխատավարձը 100 տոկոսով բարձրացնելու Կառավարության որոշումը ուժայիններին հղված հատուկ ուղերձ է: Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այն ժամանակահատվածում, երբ ոստիկանները շուրջօրյա հետեւում էին ընդդիմադիրներին, ապահովում նրանց ցրումը, ակտիվիստների եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ անհամաչափ ուժ էին կիրառում, նրանց պարգեւավճարներ են տրվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular