ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղիղ 29 տարի առաջ ստեղծվեց Պաշտպանության կոմիտե, կառույցի ղեկավար նշանակվեց Սերժ Սարգսյանը. Հասրաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992թ. մարտի 26-ին ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց Պաշտպանության կոմիտե, որն ավելի ուշ վերանվանվեց Ինքնապաշտպանության ուժերի կոմիտե: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Կառույցի ղեկավար նշանակվեց Սերժ Ազատի Սարգսյանը: Կոմիտեն ձևավորվեց պատմական մի այնպիսի ժամանակահատվածում, երբ Արցախը ոչ միայն գտնվում էր շրջափակման օղակի մեջ, այլև հանրապետության տարածքում եղած ադրբեջանաբնակ գյուղերը վեր էին ածվել ռազմական հենակետերի և ամենօրյա ռեժիմով հրետանային ու հրաձգային զինագեսակներից կրակի տակ էին պահում մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից խաղաղ բնակավայրերը:

Ցավալի է, որ այսօր այդ անհատներին թիրախավորում են նրանք, ովքեր ժամանակին ոչ միայն խուսափում էին Հայրենիք պաշտպանելուց, այլև այդ հաղթանակից 24 տարի անց տվել են Հայրենիքի մեծ մասը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular