ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական ակտը պետք է կատարվի և չպետք է քննարկման առարկա դառնա. Դատավորը՝ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ կայացված որոշման չկատարման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ, ամբողջ պետական ապարատով, քաղաքացիներով, իրավաբանական անձանցով, բոլորով պետք է գանք այն իրավագիտակցության, որ դատարանի ակտը պետք է կատարվի և և դատարանի ակտը չպետք է քննարկման առարկա դառնա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանն անդրադառնալով ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ վարչական դատարանի հայցի ապահոցման միջոցի կիրառման վերաբերյալ որոշման անտեսմանը։

«Եթե ինչ-որ մեկը դժգոհ է դատական ակտից՝ կարող է բողոքարկել դատական ակտը»,-ասաց դատավորը։

Անդրադառնալով ԲԴԽ-ին դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու հնարավորությանը նա նշեց, որ լրացուցիչ որևէ մարմնի՝ թեկուզ հենց ԲԴԽ-ին նման իրավազորությամբ օժտելու տրամադանությունը չեմ կարողանում հասկանալ։ «Եթե արդեն կա 2 մարմին՝ 3-րդ մարմնի տրամաբանությունը չեմ հասկանում, որքանով է ճիշտ ու տրամաբանական։ Հիմա ստացվում է, որ ԲԴԽ-ն վարույթ է հարուցելու և ինքն էլ քննելու է, մի տեսակ «Տրոյկայի նման բան է ստացվում, կարելի էր ավելի հետաքրքիր բան մտածել»,-ասաց դատավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular