ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը կպատժի Հերմինե Նաղդալյանին․ ինչ է սպասվում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Politik.am-ը գրում է․

Պարզվում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փորձում է նաև մեդիա մագնատ դառնալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նաղդալյանի ամուսինը գնել է haynews.am լրատվական կայքը և այդ կայքի էջերում քննադատել Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի:

Կայքը բավական քննադատական հոդվածներ է հրապարակել կառավարության և, մասնավորապես, Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ: Հերմինե Նաղդալյանը կայքի միջոցով հրապարակել է կուսակցական ներքին խոհանոցին վերաբերվող հարցեր:

Այս մասին կուսակցության գրասենյակի կուլիսներում խոսում են նրա գործընկերները: Այն ՀՀԿ–ականները, որոնց դեմ հիշյալ կայքում վարկաբեկող նյութեր են հրապարակվում, որոշել են մտնել ՀՀ նախագահի մոտ ու գանգատվել Նաղդալյանից: Այս մասին իմանալով՝ Նաղդալյանը հրահանգել է ամուսնուն հեռացնել բոլոր այն բացասական հրապարակումները, որոնք վերաբերվում են ՀՀԿ-ականներին և կառավարությանը:
Չնայած ջանասիրաբար հեռացվել են նյութերը, այնուամենայնիվ, լուրերն արդեն իսկ հասել են նախագահական նստավայր, և Նաղդալյանն այժմ չգիտե, թե ինչ է իրեն սպասվում: Իշխող ՀՀԿ-ում նման սայթաքումները չեն ներում:


Երեկվանից, այս լուրերի տարածվելուն պես, հերմինե Նաղդալյանը ջանք չի խնայում, որպեսզի իր հետ չկապեն նշյալ կայքը: Նա անգամ երրորդ անձանց միջոցով լուրեր է տարածում, որ կայքի գնորդը իրականում լրիվ այլ մարդ է:


Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում արդեն իսկ որոշել են, որ պատժելու են Հերմինե Նաղդալյանին: Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ իրագործվելիք պատժի մասին հայտնի կդառնա ՀՀԿ համագումարից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular