ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում Սու-30 ՍՄ-ների մասին Փաշինյանի խոսքերում նկատել են «ցնցող անտեղյակություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

lenta.ru-ն գրում է, որ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն ասել է, որ խիստ զարմացած է առանց հրթիռների ոուսական Սու-30 ՍՄ կործանիչներ գնելու մասին Փաշինյանի խոսքերից:

«Նախ, մարտական ​​ինքնաթիռները, մասնավորապես կործանիչները, գրեթե երբեք չեն առաքվում առանց զինամթերքի: Նորմալ պրակտիկա է, երբ միաժամանակ մատակարարվում է ավիացիոն զենքի առնվազն մեկ ստանդարտ կոմպլեկտ», - պարզաբանել է փորձագետը:

Մակիենկոն համոզմունք է հայտնել, որ Երևանը կործանիչների հետ միասին նաև հրթիռներ է ստացել և հիշեցրել է այդ մասին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ի՞նչ կարող եմ ավելացնել այստեղ: Թերևս միայն այն, որ այդ ամենը ցույց է տալիս Հայաստանի վարչապետի գիտելիքների զրոյական մակարդակը ռազմական ոլորտում: Միայն նրա տերմինաբանությունն էլ հերիք է... «երկինք-երկիր հրթիռներ», որը սխալ է և ոչ պրոֆեսիոնալ, ռազմական տերմինը «օդ-երկիր» է», - ասել է նա:

Նույնը, ըստ փորձագետի` վերաբերում է նաև Հայաստանի վարչապետի հայտարարություններին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի վերաբերյալ:

«Նա ասել է, որ «Իսկանդեր»-ը չի պայթում, կամ էլ պայթում է միայն 10 տոկոսով: Ինչի՞ է դա նման՝ «Իսկանդեր» հրթիռների 10 տոկո՞սն է պայթում, թե՞ հրթիռային մարտագլխիկի 10 տոկոսը: Ինչքան էլ շրջես, միևնույն է, անհեթեթություն է ստացվում», - նկատել է փորձագետը ենթադրելով, որ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ կարճ հիշողություն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular