ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԱԾ պետ է փոխում. Արմեն Աբազյանը կազատվի պաշտոնից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հաջորդ շաբաթ ազատվելու է պաշտոնից։ Պատճառն այն է, որ Աբազյանը տապալել է Փաշինյանի քաղաքական հրահանգների կատարումը, չի կարողացել հիմքեր ստեղծել նրա համար խնդիրներ ստեղծող անձանց մեկուսացնելու համար:
ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվելու Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որին Նիկոլ Փաշինյանը երեկ նշանակեց Քննչական կոմիտեի տնօրենի տեղակալ։ Սիմոնյանը երկուշաբթի նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրեն։ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո Հայաստանում, ըստ ամենայնի, քաղաքական ճնշումների նոր փուլ է սկսելու:
Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը ծվել է 1989թ. Արմավիրի մարզում։ Նրա մասին համացացնում գրեթե տվյալներ չկան, բացի մամուլի հրապարակումներն առ այն, որ լինելով դատավոր՝ վերջինս աշխատանքի չի հաճախել՝ տապալելով իր վարույթում գտնվող գործերի քննությունը։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության 3 տարվա ընթացքում սա ԱԱԾ պետի 5-րդ փոփոխությունն է:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular