ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական մեկնաբան Կոտենոկը պատմել է, թե ինչպես պետք է Հայաստանը խուսափի նոր տարածքներ հանձնելուց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
politexpert.net-ը գրում է, որ Դոնբասի վերլուծական ծառայության Segodnya.ru ցանցի գլխավոր լրատվական գործակալությանը ռազմական փորձագետ Յուրի Կոտենոկը իր տված հարցազրույցում հիշեցրել է, որ ձևական տրամաբանության տեսանկյունից Հայաստանում ռազմական դրության վերացումը վաղուց ուշացած քայլ է «իրավական-քաղաքական» ոճով:
 
«Կցանկանայի շեշտել, որ պարտությունը Ղարաբաղում պաշտոնական Երևանի կանխամտածված ու նպատակային քայլն էր, որը Հայաստանում շատերն ինքնին բացատրում են այսպես կոչված ղարաբաղյան կլանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի թիմի վրեժխնդրությամբ: Հայաստանի համար վերջին ռազմական բախման արդյունքը հիասթափեցնող է. առկա է բարոյալքում հասարակության մեջ և երկրի ուժային կառույցներում: Բացի այդ առկա է բնակչության պառակտում երկու ճամբարի և քաղաքական ճգնաժամ, որը կարող է ավարտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Կարծում եմ, որ անտեղի է մեղադրել արտաքին խաղացողներին Ղարաբաղում կրած պարտության մեջ: Հակառակորդը, առանց թաքցնելու տասնամյակներ շարունակ մեթոդաբար և համակարգված պատրաստվել էր նոր պատերազմի, վրեժխնդրության, և կուտակել էր զենքի և ռազմական տեխնիկայի նոր տեսակներ»,- բացատրել է ռազմական փորձագետը:
 
Ռազմական մեկնաբանը նաև պատմել է, թե ինչպես Հայաստանը կարող է խուսափել նոր տարածքներ հանձնելուց։ Այժմ Երևանի խնդիրն է հնարավորինս սեղմ ժամկետում արդիականացնել իր զինված ուժերը, դրանք հագեցնել նոր տեսակի սպառազինությամբ և վերացնել «արկերի քաղցը»: Նման գործողությունները ունակ են կանխելու նոր սահմանների ու տարածքների հանձնումը ...։
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular